ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հզոր Իրանը երբեք չի հանդուրժի սահմանների փոփոխությունը. Իրանի խորհրդարանի պատգամավորներ

Իսլամական խորհրդարանի պատգամավորները հրապարակել են հաղորդագրություն, որում ընդգծել են՝ հզոր Իրանը երբեք չի հանդուրժի սահմանների փոփոխությունը և և Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը, հատկապես հզոր ԻՀՊԿ-ը վերահսկում են սահմանային բոլոր տեղաշարժերը, նրանք պատրաստ են դիմակայել տարածաշրջանի երկրների անկայունություն ու լարվածություն առաջացնող գործոններին ու տարաձայնություններին։ Այս մասին հայտնում է ParsToday-ը։

Գնահատելով  Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի վերջին զորավարժությունները, հայտարարել են. «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հզորության մեծ զորավարժության հստակ ուղերձը հարևան երկրների համար խաղաղություն, կայուն անվտանգություն և թշնամիների համար նախազգուշացում և պատրաստակամության հայտարարություն՝ պաշտպանելու երկրի սահմանների անվտանգությունը և վճռական պատասխան է սպառնացող դավադրություններին ու արտատարածաշրջանային երկրների ու ռեժիմների միջամտությանը»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    6 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: