ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Զախարովան անդրադարձել է ռուս խաղաղապահների հասցեին ադրբեջանական քննադատությանը

Ռուսաստանը ցանկացած պրոպագանդիստական արշավի՝ կլինի այն մեդիա տիրույթում, թե քաղաքականությունում, վատ է վերաբերվում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ճեպազրույցի ժամանակ այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով ռուս խաղաղապահների հասցեին ադրբեջանական տելեգրամյան ալիքներում  պարբերաբար հայտնվող քննադատությունների մասին հարցին:

«Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահների դերին և նրանց գործունեության գնահատականին, երեք երկրների ղեկավարները (նկատի ունի Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստան. հեղ) Սոչիում կայացած գագաթաժողովում նշել են ռուսական զորախմբի նշանակալի ներդրումը անվտանգության ապահովման հարցում և ընդգծել տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու ջանքերի անհրաժեշտությունը։ Ցանկացած դրական, կառուցողական ու ստեղծագործ նախաձեռնություն միշտ բացասական ալիք է առաջացնում։ Դա, ցավոք, աշխարհի կանոնն է»,- եզրափակեց Զախարովան:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Անձրև
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 8,23 կմ/ժ
    19 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: