ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Փաշինյանն ասաց` դրական տպավորություն է ստացել Թուրքիայի նախագահի հետ հանդիպումից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրական տպավորություն է ստացել հոկտեմբերի սկզբին Պրահայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից։ Այս մասին Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց Փաշինյանը, հաղորդում է Սպուտնիկ Արմենիան։ 

Նշենք, որ Փաշինյան-Էրդողան հանդիպում առաջին անգամ է տեղի ունեցել։

ՀՀ վարչապետի խոսքով` զրույցը ցույց է տվել, որ իր և Էրդողանի տեսակետներն իրար հետ անհամատեղելի չէին, ինչպես երբեմն կարելի է ենթադրել մամուլի համար արված հայտարարություններից։ Սա, սակայն, չի նշանակում, որ Հայաստանը կամ Թուրքիան մասնավոր բանակցությունների սեղանի շուրջ հրաժարվել են իրենց դիրքորոշումներից;

«Խոսակցության մեջ իմ տպավորությունն այն էր, որ մեր խոսույթներն անհամատեղելի չեն։ Եթե լինի հետևողական աշխատանք, քաղաքական կամք և ցանկություն, այդ խոսույթները կարող են համադրվել իրար հետ, ինչը նշանակում է հարաբերությունների կարգավորում»,–ասաց նա։

Անդրադառնալով հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման մեջ Ադրբեջանի դերին, Փաշինյանը հայտարարեց, որ ինչքան էլ հայտարարություն լինի, որ երկկողմ հարաբերություններն առանց նախապայմանների են, միևնույն է` Ադրբեջանի գործոնը կա։

Նրա խոսքով` պաշտոնական մակարդակում արձանագրվում է, որ երկկողմ հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների, դա վատ չէ, որովհետև կարող էր պաշտոնական մակարդակում էլ արձանագրվել, որ կա նախապայման։

«Մյուս կողմից` իսկ ո՞վ է ասել, որ մենք չենք ուզում Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորել։ Ես Թուրքիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ փորձել եմ ներկայացնել մի շարք նրբություններ, թե ինչպես է Հայաստանն ընկալում Թուրքիայի դիրքորոշումները և փորձել եմ հասկանալ, թե Թուրքիան Հայաստանի կամ Ադրբեջանի մի շարք դիրքորոշումներ ինչպես է ընկալում»,–ասաց վարչապետը։

Փաշինյանն ուշադրություն հրավիրեց նաև այն փաստին, որ Էրդողանի խորհրդականը վերջերս տված հարցազրույցում նշել է Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի իրավունքների և անվտանգության հարցի կարևորությունը։ Վարչապետը սա կարևոր բաղադրիչ է համարում։

Իհարկե, Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները սերտ են, բայց շատ կարևոր է հասկանալ Թուրքիայի արձագանքը, եթե նա հասկանա, որ Բաքուն խոչընդոտում է Երևանի և Անկարայի հարաբերությունների կարգավորմանն առանց հիմնավորման։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 16%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    23 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: