ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը, Նորվեգիան և Վրաստանը կմասնակցեն Եկատերինբուրգի առաջին սոցիալական համաժողովին

Ավելի քան 7 հազար մարդ, մասնավորապես Հայաստանի, Նորվեգիայի, Վրաստանի և Ղազախստանի ներկայացուցիչներ, կմասնակցեն «Սոցիո» առաջին միջազգային համաժողովին, որը կկայանա նոյեմբերի 16-17-ը Եկատերինբուրգում: Այդ մասին նոյեմբերի 14-ին ՏԱՍՍ-ի Ուրալի տարածաշրջանային կենտրոնում կայացած մամուլի ասուլիսում հաղորդել է Սվերդլովսկի մարզի նահանգապետ Պավել Կրեկովը:

«Վերջին ժամանակներս դա, հավանաբար, առաջին համաժողովն Է, որը գործնականում ամբողջովին նվիրված է սոցիալական թեմատիկային, և պետք չԷ այն ընկալել լոկ որպես համաժողով՝ կապված առողջության պատճառով սահմանափակումներ ունեցող մարդկանց և երեխաների հետ: Դա, իրոք, ավելի լայն օրակարգ Է: Արդեն ավելի քան 7 հազար մասնակիցներ կան, ինչը բավականին լուրջ Է, ուստի այսպիսի լուրջ միջազգային ներկայացուցչություն. Հայաստան, Ղրղզստան, Նորվեգիա, Վրաստան, Ղազախստան. մեծ թվով մասնակից կազմակերպություններ, այդ թվում ոչ առևտրային կազմակերպություններ»,- ասել Է նա:

Կրեկովի խոսքով՝ համաժողովում առանձահատուկ ուշադրություն կնվիրվի նաև ոչ առևտրային հատվածին, մասնավորապես, վճարովի ծառայություններին և ծրագրերի իրականացմանն առևտրային և ոչ առևտրային կառույցների միջոցով: Տարածաշրջանի «Սոցիալական կլաստեր» գերակա ծրագրի ղեկավար Տատյանա Ֆլեգանովան նշել Է, որ համաժողովում կգործեն 30 սեկցիաներ՝ հինգ դահլիճերում:

«Համաժողովի ընդհանուր շրջանակն այժմ նեկայացված Է թե՛ ՊՄԳ (պետական-մասնավոր գործընկերություն – ծանոթ. խմբ.) նախագծերով, թե՛ սոցիալական ձեռնարկիչներով, թե՛ գործարար միավորումներով, մեզ մոտ են գալիս փորձագետներ ամբողջ երկրից, ավելի քան 200 խոսնակներ կմասնակցեն սեկցիաներին»,- ասել Է Ֆլեգանովան:

Համաժողովի հարթակում կհանդիպեն սոցիալական քաղաքականության, առողջապահության, մշակույթի, սպորտի և կրթության ոլորտի ղեկավարներ, սոցիալական ծառայության լավագույն պրակտիկաների նախաձեռնողներ, որոնք նպատակաուղղված են մարդու կյանքի որակի բարելավմանը: Մասնակցության համար անհրաժեշտ Է գրանցում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 29%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    23 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: