Վրաստանը պատրաստ է ամեն կերպ նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը․ Իրակլի Ղարիբաշվիլի
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։ Ինչպես հայտնում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը, կողմերը քննարկել են երկու երկրների ռազմավարական գործընկերությունը եւ հետագա համագործակցության օրակարգը, հայտնում է Առաջին ալիքը:
«Ուշադրություն է դարձվել այս տարվա հոկտեմբերին Վրաստան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կատարած այցին։ Կառավարության ղեկավարի խոսքով՝ այս այցը եւս մեկ անգամ ընդգծել է երկրների միջեւ բարիդրացիական եւ բարեկամական հարաբերությունները եւ մեծ ներուժը, այդ թվում՝ առեւտրատնտեսական ուղղությունների տեսակետից։
Զրույցն առնչվել է խաղաղության ու կայունության ապահովման կարեւորությանը ժողովրդի բարեկեցության եւ տարածաշրջանի զարգացման համար։ Վարչապետը եւս մեկ անգամ նշել է, որ Վրաստանն այսուհետ եւս պատրաստ է ամեն կերպ նպաստել երկու հարեւան երկրների միջեւ երկխոսությանը։
Ուշադրություն է դարձվել Իրակլի Ղարիբաշվիլիի նախաձեռնած «Հարավային Կովկասում բարիդրացիության խաղաղ նախաձեռնությանը», որին Հարավային Կովկասի պետությունների հետ միասին մասնակցում են նաեւ միջազգային գործընկերները։
Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել ադրբեջանական կողմին՝ երկրի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը ամուր աջակցության համար։
Կողմերը դիտարկել են տարածաշրջանային նշանակության ոլորտային գերատեսչությունների եւ ենթակառուցվածքային նախագծերի փոխգործակցությունը, փոխանցում է News.am-ը։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 31%
Քամի՝ 1,03 կմ/ժ