ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՄԱԿ-ում բանաձև է ընդունվել Ռուսաստանի կողմից Ուկրաինային հատուցումների վճարման մեխանիզմի մասին, Հայաստանը ձեռնպահ է քվեարկել

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի արտահերթ նստաշրջանի մասնակիցները բանաձև են ընդունել Ռուսաստանի կողմից Ուկրաինային պատճառված վնասների միջազգային ռեգիստր ստեղծելու մասին, ինչպես նաեև ճանաչել կորուստների փոխհատուցման մեխանիզմ ստեղծելու անհրաժեշտությունը, հաղորդում է Tert.am։

Բանաձևին կողմ է քվեարկել 94 երկիր, դեմ՝ 14, ձեռնպահ՝ 73։

Փաստաթղթին դեմ են քվեարկել Ռուսաստանը, Բելառուսը, Զիմբաբվեն, Իրանը, Չինաստանը, Հյուսիսային Կորեան, Կուբան, Մալին, Նիկարագուան, Սիրիան, Բահամյան կղզիների Համագործակցությունը, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը, Էրիթրեան և Եթովպիան։

Հետխորհրդային տարածքի երկրներից ձեռնպահ են քվեարկել Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։ Բանաձևին աջակցել են Վրաստանը, Լատվիան, Լիտվան, Մոլդովան, Ուկրաինան եւ Էստոնիան։ Ադրբեջանն ու Թուրքմենստանը չեն մասնակցել քվեարկությանը։

Բանաձևին աջակցել են Հունգարիան եւ Թուրքիան։ Ինդոնեզիան, Սաուդյան Արաբիան և Սերբիան ձեռնպահ են մնացել։

BRICS-ի երկրներից ձեռնպահ են մնացել Բրազիլիան, Հնդկաստանը և Հարավային Աֆրիկան։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    18 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: