ԱՄՆ-ի քաղաքականությունը պետք է համահունչ լինի Հայաստանի և Արցախի անվտանգությանն ու կենսունակությանը. Հայ դատի հանձնախումբ
ԱՄՆ-ի քաղաքականությունը Կովկասի նկատմամբ պետք է ամրապնդի Հայաստանի և Արցախի անվտանգությունն Ադրբեջանի և Թուրքիայի սպառնալիքներից: Արմենպրես-ի փոխանցմամբ՝ այս մասին նշվում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հայտարարության մեջ, որը ներկայացվել է նոյեմբերի 16-ին կայանալիք տարածաշրջանի վերաբերյալ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի լսումների համար:
«ԱՄՆ-ի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ պետք է համահունչ լինի Հայաստանի և Արցախի անվտանգությանն ու կենսունակությանը` տարածաշրջանում առկա գոյաբանական սպառնալիքների պայմաններում: Միևնույն ժամանակ ԱՄՆ-ի քաղաքականությունն Ադրբեջանի նկատմամբ պետք է առաջնահերթություն տա այդ երկրի հաշվետվողականությանը անցյալ և շարունակվող հանցագործությունների համար: Կովկասում ԱՄՆ-ի ներկայիս, խորապես թերի քաղաքականությունը ժողովրդավարական Հայաստանին դասախոսություններ է առաջարկում ժողովրդավարության մասին, ԱՄՆ հարկատուների կողմից ֆինանսավորվող ռազմական օգնություն է ուղարկում բռնատիրական Ադրբեջանին և բոլորովին օգնություն չի ցուցաբերում վտանգի տակ գտնվող Արցախին: Դա պետք է փոխվի», - նշված է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հայտարարությունում, որը ներկայացվել է կառավարական գործերի գծով տնօրեն Թերեզա Երիմյանի կողմից:
Հայտարարությունն անդրադառնում է հանձնախմբի մի շարք առաջնահերթությունների, այդ թվում՝
Ադրբեջանին ԱՄՆ-ի օգնության վերաբերյալ 907-րդ հոդվածի սահմանափակումների ամբողջական կիրարկում,
Արցախին 50 միլիոն ԱՄՆ դոլարից ոչ պակաս ուղղակի մարդասիրական օգնության տրամադրում,
պաշտոնական հետաքննություն թուրքական անօդաչու թռչող սարքերի հետ կապված զենքի արտահանման խախտումների շուրջ,
Ադրբեջանի կողմից ռազմական հանցագործությունների հետաքննություն՝ ներառյալ արգելված զինամթերքի օգտագործումը, օտարերկրյա վարձկանների հավաքագրումը, մշակութային և կրոնական հուշարձանների պղծումները, ինչպես նաև՝ հայ ռազմագերիների անօրինական պահումը, նրանց նկատմամբ բռնությունը և նրանց սպանությունը և այլն:
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի լսումները տեղի կունենան չորեքշաբթի՝ նոյեմբերի 16-ին: Բանախոսների շարքում են ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերեն Դոնֆրիդը և ԱՄՆ պետքարտուղարության Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերը:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 58%
Քամի՝ 0,51 կմ/ժ