ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Մանկական Եվրատեսիլ 2022»-ի տոմսերի վաճառքը սկսված է

Մանկական Եվրատեսիլ 2022»-ի տոմսերի վաճառքը սկսված է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Եվրատեսիլի հայաստանյան գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։

«Սա այն օրն է, որին բոլորս այդքան սպասել էինք։ Բաց չթողնեք տարվա ամենասպասված երաժշտական իրադարձությանը ներկա գտնվելու հնարավորությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Տոմսերը վաճառվում են երկու եթերների համար. ժյուրիի շոուն տեղի կունենա դեկտեմբերի 10-ին ժամը 18:00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Այս շոուին ներկա գտնվելու տոմսերի արժեքն է 3-20 հազար դրամ։

Մրցութային շոուն տեղի կունենա դեկտեմբերի 11-ին ժամը 18:00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Տոմսերի արժեքը՝ 5-30 հազար դրամ։

Տոմսերը վաճառվում են փուլային, այժմ հասանելի է 1 տրիբունա:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ կայքում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    21 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: