ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

2023թ. ընթացքում ուժի մեջ կմտնի քաղաքացիների եկամուտների հայտարարագրման օրենսդրական պահանջը. խորհրդարանը քննարկում է գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթը

2023 թ. բյուջետային ծրագրերի հիմնական առանցքը շարունակելու է լինել անվտանգային միջավայրի, տնտեսական հզորացման, մարդկային կապիտալի զարգացման և մեր քաղաքացիների սոցիալական պաշտպանվածության ամրապնդումը` Կառավարության ծրագրով սահմանված թիրախներին համահունչ: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը` նոյեմբերի 16-ի ԱԺ նիստում ներկայացնելով 2023 թ. պետական բյուջեի մասին նախագիծը:

«Արագ տնտեսական զարգացումն այլընտրանք չունի. Ազգային ժողով ներկայացված բյուջեի նախագծի հիմքում ընկած հարկաբյուջետային քաղաքականությունն ուղղված է այդ նպատակին»,- նշել է նախարարը: Նրա խոսքով հարկային եկամուտների ավելացումը, ծախսային ծրագրերի նպատակայնության բարձրացումը, բյուջեի ֆինանսավորման նպատակով նոր փոխառու միջոցների ներգրավման և առկա պարտքի կառավարման արդյունավետության բարձրացումը հարկաբյուջետային քաղաքականության այն հիմնական ուղղություններն են, որոնք պետք է միտված լինեն մասնավոր հատվածի արագ զարգացմանը և ձևավորեն դրան նպաստող մակրոտնտեսական միջավայր:

«2023 թ. բյուջեի նախագիծը մշակվել է միջազգային և տարածաշրջանային դժվարին մարտահրավերների պայմաններում: Վերջին մեկ տարվա ընթացքում համաշխարհային տնտեսական միջավայրը դարձել է ավելի անկայուն, միջազգային առևտուրը դանդաղել է, փոխադրումները դարձել են ավելի ծախսատար ու ժամանակատար, ապրանքների և ծառայությունների գները շարունակում են աճել ամբողջ աշխարհում»,- ընդգծել է զեկուցողը` հավելելով, որ նշված պայմանները բացասաբար են ազդել մեր տնտեսական միջավայրի վրա և բարձրացրել մակրոտնտեսական ռիսկերը:

Չնայած թվարկված անորոշություններին` Կառավարության ներկայացուցիչը փաստել է, որ այս տարվա տնտեսական ակտիվությունը գերազանցել է տարեսկզբից ի վեր քննարկված բոլոր սպասումները: 2022 թ. ինն ամիսների ընթացքում տնտեսական ակտիվությունն աճել է 14,1 տոկոսով, ինչի արդյունքում պետական բյուջեն սկզբնապես սահմանված հարկային եկամուտների պլանը գերակատարվում է: «Դա թույլ է տալիս ոչ միայն նախատեսված ծավալով ֆինանսավորել այս տարվա բյուջետային ծախսերը, այլև հատկացնել լրացուցիչ ֆինանսական միջոցներ` անվտանգային, տնտեսական և սոցիալական նոր ծրագրերի համար, ինչպես նաև արագացնել Կառավարության հնգամյա ծրագրով սահմանված նպատակների իրագործման ընթացքը»,- նշել է նախարարը:

Ըստ Տիգրան Խաչատրյանի` այս տարվա տնտեսական աճը կարող է դառնալ վերջին 15-20 տարիների ընթացքում արձանագրված ամենաբարձր աճի ցուցանիշներից մեկը: Նշվել է, որ 2023 թ. բարձր տնտեսական աճի ցուցանիշը պետք է լինի Կառավարության բարեփոխումների և տնտեսական քաղաքականության արդյունավետության չափման հիմնական ցուցիչը:

Գալիք տարվա ընթացքում Կենտրոնական բանկը կշարունակի բարձր տոկոսադրույքների քաղաքականությունը` ձգտելով 2023 թ. տարեվերջին վերադառնալ գնաճի համար օրենքով սահմանված 4 տոկոս չափին:

Նախարարը խոսել է նաև տնտեսական ակտիվության խթանմանը նպաստող Կառավարության քաղաքականությունից:

Զեկուցողի տեղեկացմամբ` 2023 թ. ընթացքում ուժի մեջ կմտնի քաղաքացիների եկամուտների հայտարարագրման օրենսդրական պահանջը: Առաջին անգամ հայտարարագրերը կներկայացվեն 2024 թ. գարնանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 0 կմ/ժ
    11 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: