ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Պատիվ ունեմ» խմբակցությունը կողմ է քվեարկել «Պաշտպան հայրենյաց» ծրագրին. Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցությունը կողմ է քվեարկել «Պաշտպան հայրենյաց» ծրագրին, սակայն, ըստ իս` ԶՈՒ-ում կան խնդիրներ: Շատ կարևոր է հասկանալ, թե ինչ միջավայր է ստեղծված զինված ուժերի ներսում` սկսած բարոյահոգեբանական վիճակից, կարգապահական խնդիրներից և այլն: Այսինքն` ինչքանո՞վ ենք մենք առհասարակ խրախուսում երիտասարդներին, որ զինված ուժեր գնան, այս դեպքում` պայմանագրային կարգավիճակով: Ծրագրի իրատեսության առումով բազմաթիվ խնդիրներ ևս տեսնում ենք, բայց որպես պայմանագրային զինծառայությանը որևէ ձևով աջակցող ծրագիր` նախագծին կողմ ենք քվեարկել: Սա համարում ենք առաջին հերթին շանս բոլոր երիտասարդների համար, ովքեր ցանկություն կունենան 6 ամիս հետո ընտրել պայմանագրային ծառայությունը. նոյեմբերի 17-ի խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ փաստել է Տիգրան Աբրահամյանը:

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը դիտարկումներ է ներկայացրել նաև պայմանագրային զինծառայողների ատեստավորման վերաբերյալ` նշելով, որ ատեստավորման հետ կապված նախագիծն ունի բազմաթիվ ռիսկեր: «Ատեստավորման ցանկացած խափանում, ցանկացած անարադարության դրսևորում ԶՈՒ-ում բերելու է շատ ավելի ծանր իրավիճակի, քան այսօր մենք ունենք»,- ասել է ԱԺ պատգամավորը:

Տիգրան Աբրահամյանը հավելել է, որ առաջին հերթին նախագծում սահմանված չէ Կառավարության այն որոշումը, որով կարգավորվում է ատեստավորման գործընթացը, այսինքն` ի՞նչ չափորոշիչների հիման վրա է կատարվելու, ի՞նչ սկզբունքներով է իրականացվելու: Երկրորդը` նույնիսկ ամենասկզբունքային և ամենաարդարացի մեխանիզմների ներդրման պարագայում էլ խրախուսման համակարգը պետք է դրվի այն ժամանակ, երբ բազային աշխատավարձը բերված և հասցված է համապատասխան մակարդակի, մարտական հերթապահության համար նախատեսված հավելավճարները ևս համապատասխան մակարդակի են:

«Օրինակ` եթե պարեկային ծառայողի բազային աշխատավարձը 270 հազար դրամից է սկսվում, իսկ պայմանագրային զինծառայողի աշխատավարձը` 120-125 հազարից, ապա ինչպե՞ս է ստացվում, որ պատերազմական իրավիճակում ծառայություն իրականացնողի բազային աշխատավարձը ցածր է, իսկ մենք միայն խրախուսման համակարգով ենք փորձում կարգավորել, այն էլ որևէ ձևով պարզ չէ` այդ ատեստավորման արդյունքում որքա՞ն զինծառայող հնարավորություն կստանա ավելի բարձր աշխատավարձ ստանալ»,- նշել է ԱԺ պատգամավորը:

Ըստ Տիգրան Աբրահամյանի` ծրագրի արդյունավետությունը կախված է նրանից, թե իրականության մեջ որքանով է պետությունը տվյալ իրավիճակում զինծառայողի թիկունքին:

Պատասխանելով լրագրողի հարցին` «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը նշել է, որ Ադրբեջանի հիմնական նպատակն է ագրեսիայի միջոցով Հայաստանից բռնազավթած տարածքների լեգիտիմացումը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 19%
    Քամի՝ 0 կմ/ժ
    26 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: