ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Փելոսին հրաժարվել է Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների ղեկավարի պաշտոնից

Photolure.am

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել է, որ հրաժարվում է Պալատում դեմոկրատների ղեկավարի դերից: Նա այդ պաշտոնը զբաղեցրել է գրեթե 20 տարի, փոխանցում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին տեղեկանալով BBC-ից: 82-ամյա Փելոսին Ներկայացուցիչների պալատի առաջին կին խոսնակն է: Չնայած դեմոկրատների ղեկավարի պաշտոնից հրաժարվելուն՝ նա կշարունակի Կոնգրեսի ստորին պալատում ներկայացնել Կալիֆոռնիա նահանգը:

«Հաջորդ Կոնգրեսում ես չեմ փորձի վերընտրվել որպես դեմոկրատների ղեկավար: Եկել է ժամանակը, որ նոր սերունդն առաջնորդի դեմոկրատներին», - ասել է Ներկայացուցիչների պալատի խոսնակը:
Փելոսին նման հայտարարություն է անում այն ժամանակ, երբ հայտնի է դարձել, որ ԱՄՆ միջանկյալ ընտրությունների արդյունքներով Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն կկազմեն հանրապետականները՝ թեև շատ չնչին տարբերությամբ: Նենսի Փելոսին կշարունակի խոսնակի պաշտոնը զբաղեցնել մինչև հունվար, երբ նոր Կոնգրեսը կսկսի աշխատանքը: Ամենայն հավանականությամբ, Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների ղեկավարությունը կստանձնի Նյու Յորքը ներկայացնող կոնգրեսական Հաքիմ Ջեֆրիզը:

Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: