ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վիկտոր Օրբանը պատանդ է վերցրել Եվրամիությունը. Politico

24NEWS

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը պատանդ է վերցրել Եվրամիությունը՝ պահանջելով, ըստ էության, միլիարդներ ամեն ինչի վրա դրած վետոն հանելու դիմաց՝ սկսած Ուկրաինային օգնությունից մինչև կորպորատիվ հարկի գլոբալ գործարքը, NEWS.am-ի հաղորդմամբ գրել է Politico-ն։

Նրա խոսքով՝ Հունգարիան՝ որպես ԵՄ-ի անդամ, միլիարդավոր եվրոների է արժանի ԵՄ-ի ֆոնդերից։ Բայց Բրյուսելը ձեռնպահ է մնում դրանք տրամադրելուց, քանի որ մտավախություններ ունի Բուդապեշտի կողմից դեմոկրատական արժեքները խեղաթյուրելու առիթով, և պնդում է, որ Հունգարիան սկզբում մի շարք փոփոխություններ մտցնի։

Այժմ երկու կողմերը փորձում են համաձայնության գալ. սպասվում է, որ ԵՄ-ը շուտով կհանի դրամական միջոցների արգելքն այն բանից հետո, երբ Հունգարիան խոստանա մի շարք բարեփոխումներ իրականացնել։ ԵՄ-ի ղեկավարները պնդում են, որ այդ փոփոխությունները կվերականգնեն երկրի մարող դեմոկրատական նորմերը և ավելի լավ կպաշտպանեն միության դրամական միջոցները կոռումպացված անձանց ձեռքում հայտնվելուց։ Բուդապեշտը հավաստիացնում է, որ անկեղծորեն կատարում է իր խոստումը։

Օրբանը արգելափակում է ԵՄ-ի առավել կարևոր նախաձեռնությունների մի մասը, այդ թվում Ուկրաինային 18 մլրդ եվրոյի օգնության շտապ փաթեթը և կորպորատիվ հարկի նվազագույն դրույքի սահմանման համաշխարհային գործարքը։ Ո՞րն է նրա գամբիտը։ Ստիպել Բրյուսելին Բուդապեշտին տալ ԵՄ-ի փողերը։

«Սա մաքուր շանտաժ է»,- ասել է ԵՄ-ի դիվանագետը։

Դրույքները բարձր են։ Առանց գործարքի սցենարում Բրյուսելը կարող է դիմազրկվել, եթե չկարողանա Կիևին տալ խոստացած օգնությունը կամ ընդունել գլոբալ հարկային համաձայնությունը, որը նախաձեռնել է։ ԵՄ-ի պաշտոնատար անձինք նաև չեն ցանկանում Հունգարիայի տնտեսությունը հասցնել եզրագծին և չեն ցանկանում, որպեսզի իրենց համարեն տարաձայնությունները խորացնողներ, քանի դեռ մոտակայքում մոլեգնում է պատերազմը։

ԵՄ-ի գործերով նախարարները պատրաստվում են քննարկել իրավունքի գերակայության հարցերը Հունգարիայում ուրբաթ Բրյուսելում կայանալիք հանդիպման ժամանակ, իսկ նրանց ֆինանսների գծով գործընկերները պաշտոնապես որոշում կկայացնեն այն մասին, թե արժե արդյոք փող հատկացնել դեկտեմբերի 6-ին։ Բայց վերջնական արդյունքն արդեն նախապես պատրաստված է թվում։ 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    10 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: