ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բաքվում կայացել է Միշուստինի և Ալիևի հանդիպումը

Բաքվում կայացել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։

Ինչպես հայտնում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում Միշուստինը տեղեկացրել է նախօրեին Բաքվում կայացած միջտարածաշրջանային ֆորումի արդյունքների մասին։

«Առաջնային ուշադրության են արժանացել էներգետիկայի, արդյունաբերության, տրանսպորտի և մշակութա-հումանիտար ոլորտները։ Բանակցությունների արդյունքում տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման վերաբերյալ մի շարք պայմանագրեր ենք ստորագրել։

Տրանսպորտային ոլորտը շատ կարևոր է, առանձնահատուկ։ Համոզված ենք, որ համատեղ ենթակառուցվածքային և լոգիստիկ նախագծերը նոր շարժիչ ուժ կդառնան համագործակցության ամբողջ համալիրի զարգացման համար: Հատկապես ուզում եմ նշել Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի արևմտյան երթուղին։ Մենք ակնկալում ենք մինչև 2030 թվականը դրանով փոխադրումների ծավալը ավելացնել տարեկան մինչև  15 միլիոն տոննայի», - ասել է Միշուստինը։

«Ինչ վերաբերում է տարանցիկ բեռներին, ապա այստեղ, կարծում եմ, մենք ռեկորդային ցուցանիշներ ենք գրանցում՝ մոտ 50-60 տոկոս և աճի մեծ հեռանկար է նկատվում»,- ասել է Ալիևը։

«Տարանցիկ և լոգիստիկ ենթակառուցվածքների հետ կապված մենք կզարգացնենք փոխադարձ համագործակցության ներուժը՝ առաջին հերթին երկուստեք, և, իհարկե, ներգրավելով հարևան երկրներին, քանի որ Ռուսաստանն ու Ադրբեջանը երկար տարիներ ակտիվորեն ներդրումներ են կատարում այս ոլորտում։

Եվ, իհարկե, տրանսպորտային միջանցքների ներուժի հզորացումը, նախ «Հյուսիս-Հարավ»-ի, կբխի այս նախագծում ներգրավված բոլոր երկրների շահերից և լրացուցիչ հեռանկարներ կբացի, այդ թվում՝ բիզնեսի համար»,- ասել է Ադրբեջանի նախագահը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    26 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: