ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախի նախագահի հրամանագրերով մի խումբ նախարարներ ազատվել են պաշտոններից

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 23-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր՝ պաշտոններից ազատման վերաբերյալ:

Ինչպես տեղեկանում է նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, համաձայն այդ հրամանագրերի՝ Միքայել Հայրիյանն ազատվել է Առողջապահության նախարարի պաշտոնից: Առողջապահության նախարարի պարտականությունները ժամանակավոր վերապահվել են նախարարի տեղակալ Արթուր Օհանջանյանին:

Նորայր Մուսայելյանն ազատվել է գյուղատնտեսության նախարարի պաշտոնից: Գյուղատնտեսության նախարարի պարտականությունները ժամանակավոր վերապահվել են նախարարի առաջին տեղակալ Տիգրան Առստամյանին:

Անահիտ Հակոբյանն ազատվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնից: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պարտականությունները ժամանակավոր վերապահվել են նախարարի տեղակալ Հասմիկ Մինասյանին:

Արմինե Պետրոսյանն ազատվել է սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարի պաշտոնից: Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարի պարտականությունները ժամանակավոր վերապահվել են նախարարի առաջին տեղակալ Վահրամ Առաքելյանին:

Հայկ Խանումյանն ազատվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնից: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պարտականությունները ժամանակավոր վերապահվել են նախարարի առաջին տեղակալ Վարդան Բեգլարյանին:

Ժիրայր Միրզոյանն ազատվել է արդարադատության նախարարի պաշտոնից և նշանակվել արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար:

Դավիթ Բաբայանն ազատվել է արտաքին գործերի նախարարի պաշտոնից և նշանակվել արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար:

Արամ Սարգսյանն ազատվել է քաղաքաշինության նախարարի պաշտոնից և նշանակվել քաղաքաշինության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար:

Վահրամ Բաղդասարյանն ազատվել ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի պաշտոնից և նշանակվել ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    23 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: