ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրախորհրդարանը Ռուսաստանը ճանաչել է «ահաբեկչության հովանավոր պետություն»

Եվրախորհրդարանը ձայների մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանը որպես «ահաբեկչության հովանավոր պետություն» ճանաչող բանաձև, հայտնում է Kommersant.ru-ն։

Փաստաթուղթը իրավաբանորեն պարտադիր չէ և խորհրդատվական բնույթ ունի:

Բանաձևում ասվում է, որ ռուս զինվորականները թիրախավորում են Ուկրաինայում քաղաքացիական օբյեկտներ, այդ թվում՝ էներգետիկ ենթակառուցվածքները, հիվանդանոցները, դպրոցները և ապաստարանները։ Սա միջազգային իրավունքի խախտում է։

Բանաձևին կողմ է քվեարկել 494 պատգամավոր, դեմ՝ 58, ձեռնպահ է մնացել 44 պատգամավոր։

Մայիսին Լիտվան Ռուսաստանը հռչակել է ահաբեկչական պետություն։ Օգոստոսին Լատվիայի իշխանությունները Ռուսաստանի Դաշնությունն անվանել են ահաբեկչության հովանավոր։ Նույն որոշումը Էստոնիան կայացրել է հոկտեմբերին։ Նույն ամսին Լեհաստանի Սենատը Ռուսաստանը ճանաչել է «ահաբեկչական ռեժիմ», իսկ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովն ընդունել է Ռուսաստանի քաղաքական ռեժիմը «ահաբեկչական» ճանաչող բանաձև։ Այս որոշումը պաշտպանել է նաև ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը, փոխանցում է Tert.am։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 47%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    27°  16° 
    20.04.2024
    25°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: