ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀԱՊԿ երկրների ղեկավարները գրեթե համաձայնեցրել են Հայաստանին օգնություն տրամադրելու մասին փաստաթուղթը, բայց այն լրամշակման կարիք ունի․ Զաս

© Sputnik / Asatur Yesayants

ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները գրեթե համաձայնեցրել են այն փաստաթուղթը, որով սահմանվում է Հայաստանին հատկացվելիք օգնությունը՝ պայմանավորված հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածությամբ, Երևանում հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, հաղորդում է Aysor.am-ը։ 

«Այսօր երկու փաստաթուղթ է քննարկվել։ Երկրների ղեկավարները որոշում են ընդունել Հայաստանին օգնություն տրամադրելու մասին։ Փաստաթուղթը գրեթե պատրաստ է, ընդհանուր առմամբ համաձայնեցվել են Հայաստանին օգնություն տրամադրելու համալիր միջոցառումները՝ պայմանավորված Հայաստանի և Ադրբեջանի  սահմանին ստեղծված բարդ իրավիճակով։ Փաստաթուղթը ընդհանուր առմամբ համարվում է պատրաստ, բայց լրամշակման կարիք ունի։ Այն պետք է լրամշակվի և ներկայացվի երկրների ղեկավարների ստորագրմանը։

Նույնը վերաբերում  է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրին։ Այն նույնպես գրեթե պատրաստ է, բայց այսօրվա քննարկումների արդյունքով՝ հարկ է մի շարք լրամշակումներ անել այդ փաստաթղթում։ Դա նորմալ գործընթաց է»,- ասաց Ստանիսլավ Զասը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    6 C°
     
    20°   
    30.03.2024
    18°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: