ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կառավարությունը հավանություն տվեց Ներքին գործերի նախարարության ստեղծման նախագծին

Ոստիկանությունը, Փրկարար ծառայությունն ու  Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը կմիավորվեն և կգործեն մեկ կառույցի՝ ստեղծվելիք Ներքին գործերի նախարարության ներքո:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կառավարության նիստում Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող  Գրիգոր Մինասյանն ասաց, որ նոր նախարարությունը  թույլ կտա ապահովել թե խորհրդարանական, թե քաղաքացիական վերահսկողություն ոստիկանության նկատմամբ. ստեղծվելիք նախարարությունը նաև կդառնա միավորվող ոլորտներում բարեփոխումների իրագործողն ու պատասխանատուն:

«Նախարարությունում կկենտրոնացվի ֆունկցիոնալ հինգ հիմնական ոլորտ ` հասարակական  կարգի պահպանություն, հանցագործությունների կանխում և բացահայտում, աղետների ռիսկի կառավարում, միգրացիա և քաղաքացիություն , պետական ռեզերվների կառավարում և հումանիտար հարցեր: Նոր  նախարարության ստեղծման փաթեթի մշակման փուլում իրականացվել են դրա կազմում ընդգրկվող բոլոր ծառայությունների և մարմինների , դրանց գործառույթների մասնագիտական խորը ուսումնասիրություններ և որպես ուղենիշ է ընդունվել այն սկզբունքը, որ ենթակա  պետական մարմինները կենտրոնանալու են միայն իրենց մասնագիտական ֆունկցիայի իրականացման վրա»,-ասաց Մինասյանը՝ հավելելով, որ  ծառայությունների ղեկավարները նշանակվելու են վարչապետի կողմից. տեղակալները` ներքին գործերի նախարարի առաջարկությամբ  նշանակվելու և ազատվելու են կրկին վարչապետի կողմից:

Նոր նախարարության գերատեսչական վերահսկողության և որակի ապահովմանն անդրադառնալով՝ Մինասյանը նշեց, որ  փաթեթի տրամաբանությունից բխում է, որ նախարարի անմիջական ենթակայությամբ նախատեսվելու է ներքին  անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունը, որն ապահովելու է գերատեսչական վերահսկողությունն ամբողջ համակարգի  ծառայության որակի նկատմամբ:

«Նախարարության իրավասությանն են հանձնվելու իրենց բնույթով հանրային ծառայություններ հանդիսացող և ներկայում ոստիկանության կողմից իրականացվող մի շարք գործառույթներ: Նկատի ունենալով ոստիկանության և փրկարար ծառայության ծառայողների համար սահմանված սոցիալական երաշխիքների գործող համակարգը՝ նախարարության համապատասխան ստորաբաժանումներում քաղաքացիական ծառայության անցնելու դեպքում նախագծով նախատեսվում է կարգավորում առ այն, որ  այդ ծառայողները նշանակվելու օրվանից հետո հինգ տարվա ընթացքում օգտվելու են պետական կենսաթոշակների մասին օրենքով սահմանված երկարամյա ծառայության, զինվորական ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքից»,-ասաց նա:

Նախագծով առաջարկվում է զուգահեռաբար դադարեցնել արտակարգ իրավիճակների նախարարության գործունեությունը. դրա համար որպես անցումային փուլ նախատեսվել է մինչև չորս ամիս ժամկետ:

«Նախագծերի ընդունումից հետո որոշակի կարճ ժամանակահատված ունենալու ենք կառավարության 13 անդամ , որից հետո, երբ ամբողջությամբ դադարեցվի Արտակարգ իրավիճակների նախարարության գործունեությունը` կվերադառնանք 12 անդամով գործունեության  ծավալմանը: Նման լուծումը երաշխավորում է այս մեծ ռեֆորմի ընթացքում հանրությանը մատուցվող ծառայությունների անգամ մեկ րոպե կանգ չունենալը»,-ասաց Մինասյանը՝ ընդգծելով, որ Ներքին գործերի նախարարության ստեղծմանը հաջորդելու են օրենսդրական և գործառնական մակարդակում այլ նախաձեռնություններ ևս, որոնք կամբողջացնեն ոլորտային բարեփոխումների իրականացումը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ նախագծի ընդունումը չի նշանակում  օպտիմալացում, չնայած դա նույնպես խնդիրների մեջ է մտնում:

«Այս փոփոխության ամենահեռանկարային իմաստը նոր ստանդարտի ոստիկանություն և նոր ստանդարտի փրկարար ծառայություն ունենալն է: Մենք նաև ոստիկանության, փրկարար ծառայության նոր ստանդարտներ պետք է ունենանք, ինչի ուղղությամբ արդեն աշխատանքներ արվել են»,-ասաց վարչապետը՝ հավելելով, որ կարգավորումներով ոստիկանության պետը կլինի ներքին գործերի նախարարի տեղակալ, ինչպես նաև  անվտանգության  խորհրդի անդամ:

Նիկոլ Փաշինյանի խոսքով` ոստիկանության զորքերը կվերակազմակերպվեն որպես ոստիկանության գվարդիա, որն ավելի ընդլայնված գործառույթներ կունենա:

«Արդյունքում մենք կունենանք նոր ոստիկանություն և նոր փրկարար ծառայություն : Նախարարի տեղակալներից մեկն էլ ի պաշտոնե պիտի փրկարար ծառայության պետը լինի »,-նշեց վարչապետը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    21 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: