ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախից մեկնաբանել են արտգործնախարարի պաշտոնում Վարդան Օսկանյանի և Արա Այվազյանի թեկնածությունը քննարկելու լուրերը

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը, պատասխանելով Արցախում արտաքին գործերի նախարարի պաշտոնում Վարդան Օսկանյանի և Արա Այվազյանի թեկնածությունների քննարկման վերաբերյալ լուրերին, նշել է, որ նախագահը Արցախի արտաքին գործերի գերատեսչությունը ղեկավարելու առաջարկ նրանց չի արել, և այս պահին նման հարց օրակարգում չկա, հաղորդում է «Արմենպրեսս»-ը։ 

«Դավիթ Բաբայանը շարունակում է կատարել արտաքին գործերի նախարարի լիազորությունները՝ որպես ժամանակավոր պաշտոնակատար։ Նախագահը Արցախի Հանրապետության արտաքին գործերի գերատեսչությունը ղեկավարելու առաջարկ Վարդան Օսկանյանին կամ Արա Այվազյանին չի արել, և նման հարց այս պահին օրակարգում չկա։ Հստակ որոշում կայացնելուց հետո Արտաքին գործերի և մյուս նախարարների նշանակումների վերաբերյալ հրամանագրերը կհրապարակվեն»,-ասել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակը:

Ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվում, թե Արցախի Արտաքին գործերի նախարարի պաշտոնի համար քննարկվում են Վարդան Օսկանյանի եւ Արա Այվազյանի թեկնածությունները։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: