ԵՐԵՎԱՆ -8 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ դիվանագիտական առաքելությունում բացահայտել են Նարիշկինի հետ ԿՀՎ տնօրենի հանդիպման մանրամասները

Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ուիլյամ Բերնսի և Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի միջև կապը գոյություն ունի հատկապես միջուկային ռիսկերը կառավարելու համար,  РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Էլիզաբեթ Ռուդը։

«ԱՄՆ և ՌԴ ռիսկերի, հատկապես միջուկային ռիսկերի կառավարման ուղիներ ունեն, և դա էր ԿՀՎ տնօրեն Բերնսի և նրա ռուս գործընկերոջ հանդիպման նպատակը: Պարոն Բերնսը ոչ մի բանակցություն չի վարել և չի քննարկել Ուկրաինայի հակամարտության կարգավորոման խնդիրը»,- մասնավորեցրել է Ռուդը։

Գործակալության զրուցակիցը հավելել է, որ անհրաժեշտության դեպքում Մոսկվան և Վաշինգտոնը կրկին կարող են օգտվել այս կապից։

«Առայժմ, որքան գիտեմ, ոչինչ նախատեսված չէ»,- եզրափակեց նա։Ամերիկյան լրատվամիջոցները, վկայակոչելով ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցչին, հայտնում են, որ կողմերը քննարկել են ձերբակալված ամերիկացի քաղաքացիների իրավիճակը և միջուկային ռիսկերը։ Փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի խոսքով՝ շփումը նախաձեռնել է Վաշինգտոնը։

Բըրնսի և Նարիշկինի հանդիպումը, ըստ լրատվամիջոցների, տեղի է ունեցել նոյեմբերի 14-ին Անկարայում։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 79%
Քամի՝ 1,54 կմ/ժ
-8 C°
 
  -4° 
05.02.2023
  -0° 
06.02.2023
Հարցում

Արդյո՞ք միջազգային հանրությունը բավարար ջանքեր է գործադրում Արցախի «կյանքի ճանապարհը» բացելու համար։