ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նոր Զելանդիայի նորանշանակ դեսպան Սառա Մերի Ուոլշը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նոր Զելանդիայի նորանշանակ դեսպան Սառա Մերի Ուոլշը (նստավայրը՝ Մոսկվա):

Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ այս նշանակումը կնպաստի երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության զարգացմանը:

«Լիահույս եմ, որ Ձեր արդյունավետ գործունեության շնորհիվ մեծ ներդրում կունենաք երկու երկրների բարեկամական հարաբերությունների ամրապնդման և տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացման գործում»,-
 նշել է նախագահը:

Դեսպան Սառա Մերի Ուոլշը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ իր դիվանագիտական առաքելության ընթացքում հնարավորինս կփորձի նպաստել տնտեսական փոխշահավետ փոխգործակցության զարգացմանն ու քաղաքական երկխոսության մակարդակի բարձրացմանը:

Նորանշանակ դեսպանն իր խոսքում շեշտել է, որ Նոր Զելանդիայում կա հայկական համայնք, որը թեկուզ և փոքր, բայց իր դերակատարությունն ունի երկրի կյանքում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-նորզելանդական համագործակցության ոլորտներն ու հնարավորությունները: Նախագահ Վահագն Խաչատուրյանն իր խոսքում առանձնահատուկ շեշտել է, որ անկախ աշխարհագրական հեռավորությունից, Հայաստանը և Նոր Զելանդիան կարող են համագործակցել բարձր տեխնոլոգիաների, գիտության, տեղեկատվական անվտանգության, տեխնոլոգիապես զարգացած գյուղատնտեսության և այլ ոլորտներում:

Դեսպան Ուոլշն իր խոսքում անդրադարձել է ժամանակակից աշխարհում ապատեղեկատվության դեմ պայքարի ու տարածաշրջանային իրողությունների վերաբերյալ իրականությունը ներկայացնելու կարևորությանը:

Զրույցի ընթացքում Հանրապետության նախագահն անդրադարձել է հայ-թուրքական և հայ-ադրբեջանական շփումների ներկայիս մակարդակին և վերահաստատել, որ Հայաստանը հավատարիմ է հարևան երկրների հետ բարի դրացիական հարաբերություններ հաստատելու և կայուն ու հարատև խաղաղության հասնելու իր դիրքորոշմանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 43%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    10 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: