ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ֆիլիպ Ռիքերը Բաքվից ուղևորվում է Թբիլիսի և Երևան

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Կովկասում բանակցությունների հարցով ԱՄՆ պետքարտուղարության գլխավոր խորհրդական Ֆիլիպ Ռիքերը Բաքվում հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղ ապագայի» հույս կա, հայտնում է Aysor.am։

Ռիքերը մեջբերել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի խոսքերը, ըստ որի Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ներուժ է առկա, իսկ ուղիղ երկխոսությունը խաղաղության ճիշտ ճանապարհն է։

«ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը և կոչ է անում պահպանել ձեռք բերված ազդակները նաև նոր տարում։ Ես հավատում եմ, որ հույս կա՝ «խաղաղ ապագայի» հույս»,- հավելել է Ռիքերը։

Նա հայտնել է նաև, որ Բաքվից ուղևորվելու է Թբիլիսի, ապա այցելելու է Հայաստան։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    15 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: