ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանի խորհրդարանի պատգամավորներն արձագանքում են Ալիևի հակաիրանական հայտարարություններին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հակաիրանական հայտարարություններից հետո Իրանի իսլամական խորհրդարանի պատգամավորները զգուշացնելով Ալիևին վերջինիս հիշեցրել են որոշ պատմական ճշմարտություններ: Այս մասին գրում է ParsToday-ը, փոխանցում է Panorama.am։

Իր վերջին հայտարարությունների ընթացքում Ադրբեջանի նախագահը «Իրանի ատրպատականցիներին» համարել է Ադրբեջանի Հանրապետության ժողովրդի մի մասը և շեշտել է. «Ստիպված եղանք Իրանի սահմաններում զորավարժություն անցկացնել, որպեսզի ցույց տանք, որ չենք վախենում»:

Արձագանքելով այս հայտարարություններին, Իսլամական խորհրդարանում Սալմասի պատգամավոր՝ Յաղուբ Ռեզազադեն շեշտել է.«Ադրբեջանի նախագահին լրջորեն նախազգուշացնում եմ, որ եթե հողատարածքների կցում նախատեսված լինի, ձեր Ադրբեջանն է, որ պիտի կցվի ԻԻՀ-ին»:

«Հատկանշական է, որ ներկայիս Ադրբեջանի հանրապետության տարածքը շուրջ 200 տարի առաջ Իրանի մի մասն էր, սակայն ռուս-պարսկական պատերազմների և Գյուլիստանի ու Թուրքմենչայի պայմանագրերի հետևանքով միացվեց Ռուսաստանին: Ռուսական կայսրության փլուզմամբ «Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը» կազմվեց 1918թ. մայիսի 28-ին»,- գրում է ParsToday-ը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 47%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    14 C°
     
    27°  16° 
    20.04.2024
    25°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: