ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ալմա-Աթայի հռչակագրի ստորագրման պահին Արցախը չի եղել Ադրբեջանի կազմում. Դավիթ Բաբայան

Ալմա-Աթայի հռչակագրի ստորագրման պահին Արցախը չի եղել Ադրբեջանի կազմում։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։

Հիշեցնենք, որ այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ հռչակագիրը հստակ ասում է, որ «միութենական հանրապետությունները ձևավորում են Անկախ պետությունների համագործակցություն և հաստատում սահմանների անխախտելիությունը, այն սահմանների, որոնք գոյություն են ունեցել միութենական հանրապետությունների միջև։ Այդ ժամանակ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն Ադրբեջանի ԽՍՀ մաս էր կազմում»։

Հետևաբար, երբ մենք խոսում ենք Ալմա-Աթայի հռչակագրի մասին, անհրաժեշտ է ամբողջական պատկեր ներկայացնել։ Այդ պահին Արցախը Ադրբեջանի կազմում չէր։ 1988-ից Արցախը դե ֆակտո դուրս եկավ Ադրբեջանի վերահսկողությունից, 1991-ին՝ արդեն դե յուրե։

Ի դեպ, ԼՂԻՄ-ը ԽՍՀՄ-ում միակ վարչատարածքային, ինքնավար կազմավորումն էր, որը դուրս բերվեց միութենական հանրապետության կազմից և ենթարկվեց կենտրոնին։ Ես խոսում եմ Վոլսկու կոմիտեի մասին: Բացի այդ, ԽՍՀՄ սահմանադրական վերահսկողության կոմիտեն ոչ լեգիտիմ է համարել և փաստացի չեղյալ է համարել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի լուծարման մասին Ադրբեջանի ԽՍՀ Գերագույն խորհրդի որոշումը։ Նույն կոմիտեն ոչ իրավազոր չհամարեց ԼՂՀ հռչակումն ու հանրաքվեն։ Միջազգային իրավունքում շատ կարևոր է փաստաթղթերի ճիշտ մեկնաբանությունը։

Բացի այդ, պետք է հիշել, որ Ադրբեջանը ուշացումով է միացել Ալմա-Աթայի հռչակագրին։ 1993թ. հռչակագրին Ադրբեջանի միանալու պահին պատերազմն ամբողջ թափով ընթանում էր։ Այդ պահին այլ սահմաններ էին։ Եթե 1993թ. Հռչակագիրը ուրվագծենք, ապա դե ֆակտո Ադրբեջանը չէր վերահսկում մի շարք այլ շրջաններ»,-ասաց Բաբայանը։ 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 71%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    10 C°
     
    25°  14° 
    17.04.2024
    27°  15° 
    18.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: