ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա

ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 4-6-ը կգործուղվի Մոսկվա՝Ռուսաստանի Դաշնություն:

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությունից: Պատվիրակությունը գործուղվում է Մոսկվա՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի և 15-րդ լիագումարի համատեղ նիստի աշխատանքներին մասնակցելու համար:

Պատվիրակության կազմում ընդգրկված են ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյան, արարողակարգի վարչության պետ Հակոբ Հաջի-Հակոբյանը, արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ Սոֆյա Մնացականյանը, աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի առաջատար մասնագետ Էդուարդ Կարապետյանը, ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը, ԱԺ նախագահի ռեֆերենտ Զինա Զալիկյանը, ԱԺ լուսանկարիչ Դավիթ Հակոբյանը և ԱԺ աշխատակազմի հեռուստաօպերատոր Հրայր Քալաշյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    21 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: