Հայտնի է, թե ինչ ծրագրեր կիրականացվեն ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվելիք 2.6 մլրդ եվրո գումարով

2021 թ. հուլիսին հրապարակված և այնուհետև Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատարի կողմից Երևանում ներկայացված ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանի շրջանակում Եվրոպական միությունը հանձնառություն ստանձնեց տարբեր ֆինանսական գործիքներով (վարկ, դրամաշնորհ, երաշխիքներ, մասնավոր հատվածում ներդրումներ) մոբիլիզացնել 2.6 մլրդ եվրո՝ Հայաստանին 5 փոխհամաձայնեցված առաջնահերթ ուղղություններով աջակցելու նպատակով: Տվյալ աջակցության մասին տեղեկատվությունը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական Մանե Ադամյանը:
Դրանք են`
աջակցություն կայուն, նորարար և մրցակցային տնտեսությանը. ուղղակի աջակցություն 30000 ՓՄՁ-ներին,
կապի և սոցիալ-տնտեսական զարգացման խթանում. Հյուսիս-հարավ միջանցքի կառուցման աշխատանքներում համագործակցություն,
ներդրումներ թվային վերափոխման, նորարարության, գիտության և տեխնոլոգիաների ոլորտում,
աջակցություն հարավային շրջանների դիմակայունության ամրապնդմանը,
ներդրումներ Երևանում. խելացի և կանաչ Երևան:
Այնուհետև, վարչապետի գլխավորությամբ և Կառավարության անդամների մասնակցությամբ կայացած պարբերական քննարկումների արդյունքում հայկական կողմը ձևավորեց ծրագրային փաթեթ՝ մատնանշելով յուրաքանչյուր ուղենիշի ներքո առաջնահերթ ծրագրերը: Հայկական կողմը առաջարկեց նաև 2 հավելյալ ուղենիշներ, որոնք են՝ աջակցություն կրթության հասանելիությանը և աջակցություն աղբի և ջրի կառավարմանը: 2021թ. սեպտեմբերին այս փաթեթը պաշտոնապես փոխանցվեց ԵՄ կողմին: Այնուհետև ձևավորվեցին աշխատանքային խմբեր՝ Կառավարության շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների ներգրավմամբ՝ յուրաքանչյուր ծրագրային առաջարկ ԵՄ կառույցների և եվրոպական ֆինանսական ինստիտուտների հետ ավելի մանրամասն մշակելու և իրականացնելու նպատակով:
Փաթեթի ծավալները հաշվի առնելով՝ ԵՄ կողմի առաջարկով նախ առանձնացվեցին առաջնահերթ ծրագրեր՝ փաթեթի իրականացման մեկնարկի նպատակով, ուստի տարբեր ծրագրեր գտնվում են մշակման և իրականացման տարբեր փուլերում:
Մասնավորապես՝
Ուղենիշ 1
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Հայաստանում գործող տարբեր առևտրային բանկերի հետ հաստատել է շուրջ 30 մլն եվրո արժողությամբ ծրագրեր ՓՄՁ մրցունակության բարձրացման նպատակով և 13 մլն եվրո արժողությամբ ծրագրեր կանանց ձեռներեցության խթանման նպատակով:
Միևնույն ժամանակ, ամփոփման փուլում է գտնվում Եվրոպական ներդրումային բանկի և Կենտրոնական բանկի Գերմանահայկական հիմնադրամի համագործակցությամբ մշակված ծրագիրը, որով ակնկալվում է շուրջ 70 մլն եվրո հատկացնել ՓՄՁ-ների կանաչացմանը և տեխնոլոգիական հագեցմանը, կանանց ձեռներեցությանը, տարածաշրջանային և ներառական զարգացում ապահովող բիզնեսներին:
Ուղենիշ 2
Ծավալուն աշխատանքներ են իրականացվել Հյուսիս-հարավ մայրուղու Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի (ներառյալ՝ Բարգուշատի թունելը) ծրագրի նախապատրաստման նպատակով: Մասնավորապես՝ իրականացվել են ծրագրի սոցիալական և բնապահպանական ազդեցության գնահատումները, ծրագրի տեխնիկատնտեսական ուսումնասիրության հիմնական մասը, ինչի արդյունքում ներկայացվել են մի շարք ռեկոմենդացիաներ: Շուրջ 900 մլն եվրո գնահատված ծրագիրն ակնկալվում է եվրոպական կողմին ներկայացնել հաջորդ տարի՝ վարկ-դրամաշնորհ խառը գործիքակազմով ֆինանսավորման նպատակով:
Ուղենիշ 3
ԵՄ հետ մշակվել և հաստատման փուլում է գտնվում նոր բյուջետային աջակցության ծրագիր, որի շրջանակում տրամադրվող դրամաշնորհային միջոցներից Կառավարությունը նախատեսում է 15.3 մլն եվրո հատկացնել Արարատի, Կոտայքի և Գեղարքունիքի բոլոր դպրոցների բնագիտական ուղղություններով (քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն, աշխարհագրություն, ՏՀՏ) լաբորատորիաների վերակառուցման և վերազինման համար:
Ուղենիշ 4
Հաստատվել է «ԵՄ դիմակայունության գործիքը Հայաստանի համար» ֆինանսավորման համաձայնագիրը, որի շրջանակում 9 մլն եվրո դրամաշնորհային աջակցություն կտրամադրվի Սյունիքի մարզում գործող ՓՄՁ-ների աջակցության և Սյունիքում համայնքային փոքր ենթակառուցվածքային ծրագրերի ֆինանսավորման նպատակով:
Մշակվել և հաստատման փուլում է գտնվում ԵՄ նոր բյուջետային աջակցության ծրագիր, որի շրջանակում տրամադրվող դրամաշնորհային միջոցներից Կառավարությունը նախատեսում է 14 մլն եվրո հատկացնել Կապանի 13 կրթահամալիրների վերանորոգման, գույքով ապահովման և ուսուցիչների վերապատրաստման համար, կրթության կազմակերպման նպատակով ձեռք կբերվեն 8 միկրոավտոբուսներ:
Ամփոփման և հաստատման փուլում է գտնվում նաև Սյունիքում ոչ ֆորմալ նորարարական կրթության զարգացման նպատակով 20 մլն եվրո ընդհանուր արժողությամբ ծրագիրը (10 մլն եվրո դրամաշնորհ, 10 մլն եվրո վարկ), որով Սյունիքի մարզում կստեղծվեն 2 ՔՈԱՖ սմարթ-կենտրոններ:
Ուղենիշ 5
Հաստատվել է 25 մլն եվրո (5մլն եվրո՝ դրամաշնորհ, 20 մլն եվրո՝ վարկ) արժողությամբ «Երևանի ավտոբուսներ» ծրագիրը, որի շրջանակում ձեռք կբերվեն սեղմված բնական գազով աշխատող 87 ավտոբուսներ Երևանի համար. առաջին խմբաքանակը կլինի Երևանում 2023թ. սկզբին:
Ամփոփման և հաստատման փուլում է գտնվում Երևանում Էներգաարդյունավետության բարձրացման ծրագիրը՝ ընդհանուր 37 մլն եվրո արժողությամբ (10 մլն եվրո՝ դրամաշնորհ, 25 մլն եվրո՝ վարկ, 2 մլն եվրո համաֆինանսավորում), որով նախատեսվում է վերանորոգել Երևանի 29 մանկապարտեզ և 6 պոլիկլինիկա:
Գրառման մեջ նշվում է նաև, որ տնտեսական և ներդրումային պլանի ներքո մի շարք այլ ծրագրեր մշակման տարբեր փուլերում են: Սրանից զատ, Կառավարությունը շարունակում է համագործակցել Եվրոպական միության հետ առաջնահերթ այլ ուղղություններով: Մասնավորապես, հաստատվել են 10 մլն եվրո արժողությամբ դրամաշնորհային ֆինանսավորման համաձայնագիր՝ ուղղված ոստիկանության բարեփոխումներին, միգրացիայի կառավարմանը և մարդու իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև 5.2 մլն եվրո արժողությամբ դրամաշնորհային ֆինանսավորման համաձայնագիր՝ ուղղված Հայաստանում սոցիալական պաշտպանության համակարգի բարելավմանը:
-
21:31
Արցախի արտգործնախարար Սերգեյ Ղազարյանը ցավակցական նամակ է ուղարկել Հայաստանում Սիրիայի դեսպանին
-
21:24
Շարունակվում են բանակցությունները Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով անխոչընդոտ շարժը վերսկսելու վերաբերյալ. ՌԴ ՊՆ
-
21:15
Ադրբեջանական սադրանքները շարունակվում են․ ի՞նչ նպատակներ է հետապնդում Բաքուն
-
21:04
Մարզչական նոր նշանակումներ՝ Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներում
-
20:27
Բացարձակ սուտ է. ՀՀ ՊՆ-ն ու ԱԱԾ-ն հերքում են ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը
-
18:59
Արցախում հումանիտար ճգնաժամի ռիսկը մեծանում է
-
18:48
Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 11 000-ը
-
18:44
Մհեր Գրիգորյանը և Չինաստանի դեսպանը քննարկել են հայ-չինական հարաբերություններին առնչվող հարցեր
-
18:23
Հայաստանից Թուրքիա մեկնած փրկարարներն արդեն աղետի գոտում աշխատում են. Կարո Փայլան
-
18:22
Հայաստանն ամենաշատն է շահագրգիռ, որ տարածաշրջանում կոմունիկացիաները բացվեն. Փաշինյան
-
18:12
Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախ միակ գազատար խողովակը
-
18:07
ԵՄ դիտորդների թվում կլինեն ֆրանսիացի ժանդարմներ․ Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր (ՍիվիլՆեթ)
-
18:01
ՀԱՊԿ-ից խնդրել ենք ճշգրտել՝ որն է իրենց պատկերացմամբ ՀՀ տարածքը, եթե որևէ առաքելություն չգիտի՝ որն է ՀՀ տարածքը, ո՞նց է դիտարկելու` օկուպացված է այն, թե`ոչ․ Փաշինյան
-
17:53
Վարչապետին ներկայացվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի 2022թ. գործունեության հաշվետվությունը
-
17:46
Վարչապետ Փաշինյանն ընդունել է Խորվաթիայի արտաքին գործերի նախարարին
-
16:13
Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի. Ազգային ժողովը տվեց համաձայնությունը
-
16:06
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
15:41
Որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև կամուրջ Վրաստանի դերը շատ կարևոր է. Տոյվո Կլաար
-
15:33
Մոսկվայի հետ հարաբերությունները ճգնաժամային անվանելը երևի թե չափազանց ուռճացված կլինի. ՀՀ ԱԳ նախարար
-
14:49
ԵՄ առաքելությունը ժամանակավոր գործիք է, այն որևէ կերպ ստատուս քվո չի երաշխավորում. Խորվաթիայի ԱԳ նախարար
Ամենաընթերցվածը
օրվա
շաբաթվա
ամսվա
-
14:30
Պեսկովը կասկածի տակ է դրել Անկարայի կողմից Կիևին կասետային զինամթերքի մատակարարման մասին լուրերի հավաստիությունը
-
10:48
Թող Ամենակալի օգնականությամբ մեր տարածաշրջանը վերագտնի իր խաղաղությունը և միջազգային հանրության կողմից ճանաչվի Արցախի մեր ժողովրդի՝ հայրենի հողում ապահով, ազատ ու անկախ ապրելու իրավունքը․ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս
-
21:08
ԵՄ-ն ապացույցներ չունի, որ Իրանը Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ է մատակարարում
-
15:02
Հայաստանի մերժումից հետո ՀԱՊԿ-ը զորավարժություն կանցկացնի այլ երկրում
-
17:31
Լծեն-Շամբ և Տաթև-Լծեն ճանապարհահատվածների շինարարությունը մինչև ամառ կավարտվի. Սանոսյան
-
18:11
Երևանը ներառվել է աշխարհի ամենաանվտանգ քաղաքների թոփ 20-ում. Numbeo
-
18:08
Հայաստանը ՄԱԿ ԱԽ-ում կշարունակի իր աշխատանքները Լաչինի միջանցքի բացման հարցով․ ՀՀ ԱԳ նախարար
-
18:30
Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները երկու երկրներ կկարողանան այցելել նաև ID քարտերով. Փաշինյանի ելույթը
-
19:20
«Միքելանջելոն բալետում». հայուհի Ագրիպինա Վագանովան՝ ռուսական բալետի տեսության հիմնադիրը
-
19:37
ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կարգավորումը չպետք է ԵՄ-ի և ՌԴ-ի միջև մրցակցության պատանդ դառնա․ ԵՄ ներկայացուցիչ
Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 69%
Քամի՝ 2,06 կմ/ժ
Խոնավություն՝ 69%
Քամի՝ 2,06 կմ/ժ
-0 C°
2° -3°
09.02.2023
1° -5°
10.02.2023
Հարցում