ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կոնկրետ արդյունք չունեցանք երկաթուղին վերաբացելու հարցում. Փաշինյանը՝ նախօրեին եռակողմ հանդիպման մասին

Երեկ Մոսկվայում կայացած եռակողմ աշխատանքային խմբի հանդիպման ժամանակ երկաթուղու վերաբացման հարցի շուրջ որևէ կոնկրետ արդյունք չի եղել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխանցում է News.am-ը: 

Հիշեցնենք, որ երեկ Մոսկվայում կայացել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի 11-րդ նիստը:

«Քննարկվել է Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերաբացման հարցը: Չեմ կարող ասել, որ որեւէ կոնկրետ արդյունք ունենք, բայց ուզում եմ վերահաստատել, որ Հայաստանը պատրաստ է եւ շահագրգռված է այդ ծրագրի  իրականացմամբ: Մեր առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ: Հայաստանը պատրաստ է օր առաջ սկսել  երկաթուղու վերականգնումը:  Մենք նախկինում բարձրաձայնել ենք մեր պատկերացումները եւ դրանց շուրջ ընդհանրությունների արձանագրման պահից պատրաստ ենք սկսել երկաթուղու վերականգնման աշխատանքները: Կարծում եմ՝  ավելորդ է ասել մեր ընկալումը, որ երկաթուղին եւ ճանապարհները պետք է գործեն ՀՀ օրենսդրության շրջանակներում:

Ցանկացած պահի, երբ այդ արձանագրումները թղթի վրա կանենք, այդ պահից պատրաստ ենք սկսել աշխատանքները

Երեկվա քննարկումները վերաբերել են միայն երկաթուղուն, բայց ես չէի ասի, պետք էլ չի ասել, որ օրակարգում նաեւ ավտոճանապարհների հարցն է: Այդ հարցում էլ պատրաստ ենք մեր նախկինում հիշատակած 3 անցագրային կետերը բացել եւ պատրաստ ենք նոր ճանապարհային ենթակառուցվածքների ստեղծմանը, կառուցմանը լավագույն երթուղով: Դա մեր ճանապարհն է եւ ենթադրում ենք դրանցով մեծ միջազգային տրանզիտ նաեւ ապահովել եւ կրկին ՀՀ օրենսդրության շրջանակներում պատրաստ ենք րոպե առաջ սկսել այդ ճանապարհների բացումը, կառուցումը: Այստեղ քաղաքական կամքի բացակայություն կամ դեֆիցիտ չունենք»,-ասաց վարչապետը:

Փաշինյանը նշեց, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դեռ չի վերադարձել ՀՀ. ճանապարհին է։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: