ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կրեմլը մեկնաբանել է Գերմանիայում հեղաշրջման փորձի հետ կապված իրավիճակը

© Владимир Гердо/ ТАСС

Գերմանիայում պետական ​​հեղաշրջման նախապատրաստման հետ կապված իրավիճակը Գերմանիայի ներքին գործն է, չորեքշաբթի լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ, ըստ բուն Բեռլինի վկայության, Մոսկվայի կողմից որևէ միջամտության մասին խոսք լինել չի կարող։

«Դրանք Գերմանիայի ներքին խնդիրներն են, և իրենք էլ հայտարարում են, որ ռուսական միջամտության մասին խոսք լինել չի կարող։ Այդ մասին տեղեկացանք մամուլի հրապարակումներից։ Այս մասին ասելու ոչինչ չունենք»,- պարզաբանել է Կրեմլի խոսնակը։

Ավելի վաղ Գերմանիայի գլխավոր դատախազությունը հայտարարել էր երկրում պետական ​​հեղաշրջման փորձը ճնշելու մասին։ Լայնածավալ գործողության ժամանակ, որին մասնակցել է մոտ 3 հազար ոստիկան, գերմանական հատուկ ծառայությունները ձերբակալել են հեղաշրջման կազմակերպման մեջ կասկածվող 25 մարդու, ևս 27-ի նկատմամբ օպերատիվ միջոցառումներ են ձեռնարկվում։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: