ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դեկտեմբերի 9-ին Մոսկվայում կհանդիպեն ԱՊՀ և ՇՀԿ երկրների ՊՆ ղեկավարները

Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) և Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 9-ին Մոսկվայում, հայտնել են Բելառուսի պաշտպանության նախարարությունից։

«2022 թվականի դեկտեմբերի 9-ին Մոսկվայում տեղի կունենա ՇՀԿ անդամ և ԱՊՀ անդամ երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը: Օրակարգի համաձայն՝ կողմերը կարծիքներ  կփոխանակեն միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության, պաշտպանության ոլորտում համագործակցության հետագա ամրապնդման հարցերի վերաբերյալ, կքննարկեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր»,- ասված է Բելառուսի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    16 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: