ԵՐԵՎԱՆ 8 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բրյուսելի երազանքը Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելն է. ՌԴ ԱԳՆ

ԵՄ-ն «ցամաքում» իր ներկայությամբ փորձում է ամրապնդել իր ազդեցությունը և ի վերջո Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից, ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով NEWS.ru-ի հարցին։

Նրա խոսքով՝ այդ հարցը պարբերաբար քննարկվում է ադրբեջանցի և հայ գործընկերների հետ շփումների ժամանակ։

«Մենք տեղյակ ենք Բրյուսելի՝ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթաց ցանկացած միջոցներով ներթափանցելու ցանկության մասին։ Պարզապես նրա համար, որ ամրապնդեն իրենց ներկայությունը և ի վերջո Ռուսաստանին դուրս մղեն Հարավային Կովկասից: Դա նրանց երազանքն է։ Չկանխատեսենք իրադարձությունների զարգացումը, Հարավային Կովկասում արտատարածաշրջանային գործոնի ուժեղացման վերաբերյալ կան տրամագծորեն հակառակ տեսակետներ, այդ թվում՝ Անդրկովկասյան երկրների շրջանում։ Այս թեման պարբերաբար քննարկվում է թե՛ Բաքվի, թե՛ Երևանի հետ շփումներում»,- ասել է Զախարովան։

Դիվանագետի խոսքով՝ ամեն ինչ հուշում է, որ ԵՄ-ն Հարավային Կովկասում իր գործունեության մեջ առաջնորդվում է սեփական պատեհապաշտ շահերով։

«Եթե որոշում կայացվի երկարաձգել ԵՄ-ի դիտորդական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանին հայկական կողմում, մենք  լրացուցիչ կմեկնաբանենք»,- եզրափակել է Զախարովան։

Նա նաև հավելել է, որ ԵԱՀԿ ՄԽ-ն որպես միջազգային հարթակ՝ «թաղվել է» Վաշինգտոնի և Փարիզի կողմից, հաղորդում է Tert.am:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    8 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: