ԵՐԵՎԱՆ 7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վերջնական ժամկետներ այս պահին չկան. ԱԳՆ խոսնակը՝ ՀՀ-Թուրքիա օդային բեռնափոխադրումներ սկսելու մասին

Այս պահի դրությամբ որևէ վերջնական պայմանավորվածություն ու ժամկետ չկա: Armenia Today-ի հետ զրույցում այս մասին ասած ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը՝ անդրադառնալով թուրքական «Hürriyet» պարբերականի հրապարակմանը:

 «Հայաստանի և Թուրքիայի սահմանին տեխնիկական պատվիրակությունների հանդիպում է տեղի ունեցել: Այնտեղ քննարկվել են հուլիսի 1-ին հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունները: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանի բացմանը, Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացմանը»-հիշեցրեց ԱԳՆ խոսնակը՝ հավելելով, որ նշված պայմանավորվածությունների շուրջ քննարկումները շարունակվում են, բայց մեկնարկի վերաբերյալ վերջնական ժամկետներ դեռ չկան:

Հիշեցնենք, որ այսօր «Hürriyet» պարբերականը գրել էր, որ Հայաստան-Թուրքիա օդային բեռնափոխադրումները կսկսվեն մինչև 2022 թվականի վերջ։ Ըստ աղբյուրի՝ օդային բեռնափոխադրումներ սկսելու համար իրականացվող աշխատանքներն արդեն ավարտին են մոտենում և թուրքական ապրանքները Վրաստանի տարածքով անցնելու փոխարեն կկարողանան ուղղակիորեն հասնել Հայաստան՝ օդային բեռների միջոցով:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    8 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: