ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մենք պատրաստ ենք Ադրբեջանի հետ հարևանության, բայց անկախ կարգավիճակի հարցը չի կարող քննարկման առարկա լինել. Արցախի նախագահ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆրանսիայից ավելին է ակնկալում, քան բարոյական աջակցությունն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասվում է  նախագահի՝ ֆրանսիական «Ֆրանս 24» պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

«Նախ կցանկանայի անդրադառնալ հումանիտար հարցերին, այս առումով մեր հիմնական խնդիրն է 40 հազար տեղահանված արցախցիների համար անհրաժեշտ պայմաններ ստեղծումը՝ կեցության, ապրուստի, աշխատելու: Ցավոք, Ադրբեջանի պատճառով շատ մարտահրավերներ ենք ունենում, շատ խնդիրների հետ ենք բախվում, Ադրբեջանը ջանում է ցանկացած միջոցներով մեզ խանգարել իր սադրիչ գործողություններով, խաղաղ բնակչության նկատմամբ մշտական հրաձգություններով, իսկ վերջերս էլ որոշակի խնդիրներ ենք ունեցել Լաչինի միջանցքով երթևեկության հետ կապված, ի դեպ, դա մեր միակ կապն է արտաքին աշխարհի հետ»,- նշում է Արայիկ Հարությունյանը:

Նա ընդգծում է՝ շնորհակալ է Ֆրանսիային դեռևս 2020 թվականից  մինչ այժմ ընդունված 4 հայանպաստ և Ադրբեջանին դատապարտող բանաձևերի համար, ապա հավելում՝ Արցախը «ավելին է ակնկալում, քան բարոյական աջակցությունն է»:

«Այս տեսանկյունից սա իմ առաջին այցելությունն է Եվրոպա, ես որոշել եմ սկսել Ֆրանսիայից, քանի որ Ֆրանսիայի քաղաքական դաշտը, հասարակական կարծիքը շատ ակտիվ ու միաբանված են Արցախի հարցի վերաբերյալ: Մենք հույս ունենք, որ Ֆրանսիան չի սահմանափակվի դրանով, և այդ աջակցությունը օրինակ կհանդիսանա մյուս պետությունների համար: Նրանք նույնպես կներգրավվեն մեր հիմնախնդրի արդյունավետ կարգավորման ընթացքին, որի ճանապարհը բացում է հենց Ֆրանսիան»,- ասում է նա:

Հարությունյանը շեշտում է՝ հայ ժողովուրդը նոր ցեղասպանության վտանգի առջև է հայտնվել, քանի որ «Արցախին միայնակ թողնելը, նշանակում է Արցախի բնակչությանը թողնել ֆիզիկական ոչնչացման»:

Լրագրողի հարցին, թե արդյոք Արցախի չլինելու դեպքում վտանգ է սպառնում Հայաստանին, Հարությունյանը պատասխանում է. «Միանշանակ, Ադրբեջանն ու Թուրքիան չեն թաքցնում իրենց ծրագրերը Սյունիքի վերաբերյալ և Զանգեզուրի միջանցքի պատրվակի տակ հավակնում են ՀՀ ամբողջ տարածքին: Մենք գիտակցում ենք, որ այսօր միայն Արցախի մասին չէ խոսքը, ամբողջ ՀՀ-ն է վտանգված, ամբողջ հայ ժողովուրդը, և սեպտեմբերյան զարգացումները, երբ ադրբեջանական զորքերը ներխուժեցին ՀՀ տարածք, դրա վառ ապացույցն են»:

Հարությունյանը հայտարարում է՝ Արցախը չի կարող ոչ մի ուրիշ ապագա ունենալ, բացի հայկական լինելը:

«Մենք պատրաստ ենք Ադրբեջանի հետ հարևանություն անել, նորմալ հարաբերություններ ունենալ, բայց անկախ կարգավիճակի հարցը չի կարող բանակցությունների կամ քննարկման առարկա լինել»,- ասում է նա:

Լրագրողի ճշտող հարցին, թե չի՞ քննարկվում արդյոք Հայաստանի հետ միացման տարբերակը, Արցախի նախագահն ասում է, որ յուրաքանչյուր արցախցու երազանքն է հայկական երկու պետությունների միավորումը, սակայն հասկանում են, որ միջազգային իրավունքի տեսանկյունից դա դեռևս իրատեսական չէ:

«Մենք պատերազմի կողմնակից չենք, մենք խաղաղության կողմնակից ենք, պարզապես ցանկանում ենք, որ մեր իրավունքները ճանաչվեն, և, վերջապես, խաղաղություն հաստատվի մեր տարածաշրջանում»,- ընդգծում է նա:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    26 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: