ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանը շարունակում է ապօրինի պահել հայ ռազմագերիներին և գերեվարված խաղաղ բնակիչներին. Ամերիկայի հայկական համագումար

Ամերիկայի հայկական համագումարը ողջունել է Ազգային պաշտպանության լիազորման ակտի (FY2023 NDAA) վերջնական տարբերակը, որը դատապարտում է Հայաստանի և Ադրբեջանի միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին կնքված հրադադարի համաձայնագրի սեպտեմբերյան խախտումները և հստակեցնում, որ «ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը դիվանագիտական նպատակներ հետապնդելու համար միանգամայն անընդունելի է»: Այս մասին ասվում է Ամերիկայի Հայկական Համագումարի տարածած հաղորդագրությունում, հաղորդում է News.am-ը։ 

«Չնայած 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարությանը, Ադրբեջանը շարունակում է ապօրինի պահել և բանտարկել հայ ռազմագերիներին և գերեվարված խաղաղ բնակիչներին՝ միաժամանակ շարունակաբար հարձակումներ իրականացնելով Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա, վերջինը՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին էր։

Հաշվի առնելով, որ Ադրբեջանը, Թուրքիայի լիակատար և բացահայտ աջակցությամբ, պարբերաբար խախտում է սահմանները և բախումներ է նախաձեռնում, որոնք սպառնում են հայ ժողովրդի անվտանգությանը և հանգեցնում հարյուրավոր զինվորների մահվան՝ վեհաժողովը նախագահ Բայդենին կոչ է անում դիտորդներ ուղարկել՝ օգնելու կանխել հերթական ցեղասպանությունը»,- նշվում է հաղորդագրությունում:

Փաստաթուղթը պարունակում է մի դրույթ, որը արգելում է նախագահին վաճառել կամ թույլատրել նոր F-16 ինքնաթիռների կամ F-16 արդիականացման տեխնոլոգիաների կամ արդիականացման փաթեթների Թուրքիա արտահանման լիցենզիա:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: