ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանի համար Ղարաբաղյան հարցը դարձել է «փիղը՝ սենյակում». Հայաստանի ԱԽ քարտուղար

Ադրբեջանական կողմի համար Լեռնային Ղարաբաղի հարցը դարձել է «փիղը՝ սենյակում», այսինքն՝ խնդիրը կա, բայց փորձում են ձևացնել, թե չկա: Արմենպրես-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում ասաց Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ՝ անդրադառնալով պատգմավոր Սոնա Ղազարյանի հարցին:
Պատգամավորը հետաքրքրեց, թե հայկական կողմը շարունակում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հնարավոր պայմանագրի հարցն ու ԼՂ-ում բնակվող հայերի իրավունքների և անվտանգության հարցը տարանջատա՞ծ քննարկել:
Գրիգորյանը պարզաբանեց, թե ինչու է հայկական կողմը եկել այն եզրակացության, որ այդ  հարցերը տարանջատված պետք է լինեն: «Երբ մենք Վաշինգտոնում քննարկումներ ենք ունեցել, և ավելի հստակություն է եղել միջազգային մեխանիզմի ստեղծման վերաբերյալ, մենք մեր հավանությունն ենք տվել, որ հարցերը տարանջատվեն: Սակայն, երբ միջազգային մեխանիզմի վերաբերյալ որևէ հստակություն չկա, ապա դա հայկական կողմի համար դժվարացնում է խաղաղության պայմանագրի մասով առաջ գնալը»,-ասաց նա:
Նրա խոսքով՝ Ադրբեջանի մոտեցումը, թե Ղարաբաղի հարցը լուծված է, որևէ ձևով չի օգնում այս հարցով առաջ ընթանալ:
«Ղարաբաղյան հարցը ադրբեջանական կողմի համար դարձել է «փիղը՝ սենյակում», այսինքն՝ խնդիրը կա, բայց փորձում են ձևացնել, թե այդ խնդիրը չկա: Մենք կշարունակենք աշխատել և կտեսնենք, թե ինչքանով է հնարավոր դրանք տարանջատել »,-ասաց Գրիգորյանը՝ հավելելով, որ ադրբեջանական կողմի այդ մոտեցումն է, որ որոշակի խոչընդոտներն է ստեղծում ավելի արագ առաջ շարժվելու համար:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    9 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: