Ադրբեջանի համար Ղարաբաղյան հարցը դարձել է «փիղը՝ սենյակում». Հայաստանի ԱԽ քարտուղար
Ադրբեջանական կողմի համար Լեռնային Ղարաբաղի հարցը դարձել է «փիղը՝ սենյակում», այսինքն՝ խնդիրը կա, բայց փորձում են ձևացնել, թե չկա: Արմենպրես-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում ասաց Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ՝ անդրադառնալով պատգմավոր Սոնա Ղազարյանի հարցին:
Պատգամավորը հետաքրքրեց, թե հայկական կողմը շարունակում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հնարավոր պայմանագրի հարցն ու ԼՂ-ում բնակվող հայերի իրավունքների և անվտանգության հարցը տարանջատա՞ծ քննարկել:
Գրիգորյանը պարզաբանեց, թե ինչու է հայկական կողմը եկել այն եզրակացության, որ այդ հարցերը տարանջատված պետք է լինեն: «Երբ մենք Վաշինգտոնում քննարկումներ ենք ունեցել, և ավելի հստակություն է եղել միջազգային մեխանիզմի ստեղծման վերաբերյալ, մենք մեր հավանությունն ենք տվել, որ հարցերը տարանջատվեն: Սակայն, երբ միջազգային մեխանիզմի վերաբերյալ որևէ հստակություն չկա, ապա դա հայկական կողմի համար դժվարացնում է խաղաղության պայմանագրի մասով առաջ գնալը»,-ասաց նա:
Նրա խոսքով՝ Ադրբեջանի մոտեցումը, թե Ղարաբաղի հարցը լուծված է, որևէ ձևով չի օգնում այս հարցով առաջ ընթանալ:
«Ղարաբաղյան հարցը ադրբեջանական կողմի համար դարձել է «փիղը՝ սենյակում», այսինքն՝ խնդիրը կա, բայց փորձում են ձևացնել, թե այդ խնդիրը չկա: Մենք կշարունակենք աշխատել և կտեսնենք, թե ինչքանով է հնարավոր դրանք տարանջատել »,-ասաց Գրիգորյանը՝ հավելելով, որ ադրբեջանական կողմի այդ մոտեցումն է, որ որոշակի խոչընդոտներն է ստեղծում ավելի արագ առաջ շարժվելու համար:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 52%
Քամի՝ 3,6 կմ/ժ