ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

4 տարի առաջ մեղավոր էին նախկինները, հիմա` ռուսները. Սերժ Սարգսյան

Որևէ մեկը չի կարող հայերի փոխարեն կռվել, բարդ խնդիրներ լուծել։ Դաշնակիները կարող են միայն օգնել Հայաստանին, բայց հայերի փոխարեն կռվել չեն կարող։ ՀՀ կառավարության դիմաց բողոքի ակցիային մասնակցող ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանն այս մասին հայտարարեց լրագրողների հետ զրույցում։

«Որքան էլ լինեն մեզ բարեկամ, որքան էլ լինեն մեր դաշնակիցները, չեն կարող կռվել մեր փոխարեն »,– ասել է Սարգսյանը։

Նա հայտարարեց, որ Արցախի խնդիրն ի զորու չեն լուծելու ՀՀ իշխանությունները, քանի որ նրանք «ձեռքերը լվացել են» և հրաժարվում են պաշտպանել արցախցիների իրավունքները։

Նրա համոզմամբ` ամեն ինչ կախված է Արցախի ղեկավարությունից, թե ինչպես կկարողանան կազմակերպել արցախցիների դժվարությունների հաղթահարման ուղին։

«ՀՀ իշխանությունները կարո՞ղ են մեզ ցույց տալ խաղաղապահների պարտականությունները։ Այն, ինչ ամրագրված է նոյեմբերի 9–ի համաձայնագրով, նրանք անում են, այլ բան ամրագրե՞լ են այլ տեղ։ Պետք չէ սեփական պրոբլեմները բարդել ուրիշների վրա։ Այսինքն` 4 տարի առաջ մեղավորները նախկիններն էին, հիմա մեղադրում են ռուսներին»,–ասել է Սարգսյանը։

Նա նշեց, որ, այո՛, բոլորի ակնկալիքներն ավելի շատ են ՌԴ–ից, բայց այս իրավիճակից դուրս գալու համար ինքներս պիտի դիմակայենք, պայքարենք։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: