ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Սահակյանների ընտանիքին

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Սահակյանների ընտանիքին՝ ՀՀ ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ նախագահի տեղակալ Գալուստ Սահակյանի մահվան կապակցությամբ:
Ցավակցական հեռագրում մասնավորապես ասված է.
«Խոր ցավով տեղեկացա ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ նախագահի տեղակալ, Հայաստանի նորանկախ Հանրապետությունում երկար տարիներ քաղաքական, պետական  գործունեություն ծավալած և պետական բարձր պարգևների արժանացած ՀՀ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի մահվան մասին:
Գալուստ Սահակյանը հիրավի վայելում էր իր կուսակցական ընկերների, գործընկերների, իրեն երբևէ ճանաչած մարդկանց սերն ու հարգանքը:
Մինչև կյանքի վերջին օրը նա անդավաճան մնաց իր հարազատ կուսակցության դավանած գաղափարախոսությանն ու անցած ճանապարհին, անգամ ծանր հիվանդության պահին ապրեց մեր պետության և Հայրենիքի մի նվիրական հատվածի՝ Արցախի մասին ամենօրյա մտահոգությամբ ու սրտացավությամբ՝ երբեք չկորցնելով իրեն բնորոշ լավատեսությունը, որով վարակում էր նաև երիտասարդ հանրապետականներին: 
Նրանց համար իրենց սիրելի Գալուստ Գրիգորիչը անփոխարինելի ավագ ընկեր ու խորհրդատու էր:
Հանրապետական կուսակցությունը սգում է իր նվիրյալ, սկզբունքային ու անկեղծ  ընկերոջ, մարդկային հարաբերություններում մշտապես պարկեշտ և նրբանկատ Գալուստ Սահակյանի մահը:
Հայաստանի հանրապետական կուսակցության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Գալուստ Սահակյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին, այս անդառնալի կորստյան ծանր պահին զորակցություն հայտնում՝ մաղթելով համբերություն և տոկունություն: Աստված թող նրանց մխիթարություն տա և փարատի անամոքելի վիշտը:
Աղոթում ենք մեր սիրելի ընկերոջ հոգու խաղաղության և փրկության համար»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 39%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    17 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: