ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մակրոնը Ալիևի հետ հեռախոսազրույցում մտահոգություն է հայտնել Հարավային Կովկասում լարվածության կապակցությամբ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում մտահոգություն է հայտնել Հարավային Կովկասում լարվածության առնչությամբ։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին ասվում է Ելիսեյան պալատի հաղորդագրության մեջ, որը տարածվել է ուրբաթ օրը երկու առաջնորդների զրույցի արդյունքներով։

«Ֆրանսիայի նախագահը խորը մտահոգություն է հայտնել Հարավային Կովկասում լարվածության վերսկսման կապակցությամբ։ Նա կոչ է արել հարգել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագիրը և Ապահովել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի հնարավորությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Մակրոնը խոսել է նաև մարդասիրական կազմակերպություններին և ՄԱԿ-ի գործակալություններին բնակչությանը անխոչընդոտ հասանելիություն ապահովելու հրատապության մասին, հաղորդում է Panorama.am։

«Նախագահ Ալիևը հայտարարել է միջանցքի երկայնքով ազատ տեղաշարժի ապահովմանը հետևելու իր մտադրության մասին»,-հավելել են Ելիսեյան պալատից։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    14 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: