ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վրաստանի իշխանությունները հայտարարել են, որ կատարել են թեկնածուի կարգավիճակ ստանալու ԵՄ հանձնարարականները

FB

Վրաստանը «մանրակրկիտ կատարել է» Եվրամիության բոլոր 12 հանձնարարականները և այժմ սպասում է եվրոպացի գործընկերների որոշմանը, հայտարարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ հանդես գալով տարեկան հաշվետվությամբ:

«Մենք հավատում ենք, որ շատ շուտով մեր երկիրը կստանա այդ կարգավիճակը։ Այդպես խոսելու առիթ են տալիս այն բարեփոխումները, որոնք մենք բոլորս իրականացրել ենք ։ Խորհրդարանի և կառավարության մասնակցությամբ բոլոր 12 հանձնարարականները մանրակրկիտ կատարվել են»,- ասել է կառավարության ղեկավարը։
Նրա խոսքով՝ վերջին 10 տարում երկրում արձանագրված ողջ առաջընթացը միայն «Վրացական երազանքի» շնորհիվ է։
«Այստեղ ուզում եմ հանրությանը հիշեցնել, որ մեր երկրի եվրաինտեգրման ճանապարհին բոլոր լավն ու առաջընթացը, այն, ինչ ձեռք է բերվել վերջին 10 տարիների ընթացքում, միայն մեր թիմի վաստակն է։
Ասոցացման համաձայնագիրը, ազատ առևտուրը, առանց վիզայի ճամփորդությունը, ԵՄ անդամակցության պաշտոնական հայտը և ընդունված եվրոպական հեռանկարը բոլորն էլ «Վրացական երազանքի» շնորհիվ են»,- ասել է վարչապետը։

Վրաստանը Ուկրաինայի և Մոլդովայի հետ միասին ԵՄ անդամակցության հայտ է ներկայացրել Ռուսաստանի կողմից Ուկրաինայում ռազմական գործողությունների բռնկումից հետո։ Չնայած այն հանգամանքին, որ Վրաստանը երկար տարիներ եղել է ասոցացման երկրների եռյակի առաջնագծում, Մոլդովան և Ուկրաինան ստացել են ԵՄ անդամակցության թեկնածուների կարգավիճակ, իսկ Վրաստանը ստացել է եվրոպական հեռանկար և իրականացման ենթակա 12 հանձնարարական։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: