ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ավելի տրամաբանական է հարցն ուղղել բանակցող կողմերին. Լավրովը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու հավանականության մասին

Հայաստանի և Ադրբեջանի միջև մոտ ժամանակներս խաղաղության պայմանագիր կնքելու մասին հարցը հարկավոր է տալ բանակցող կողմերին: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը РИА Новости-ին տված հարցազրույցում պատասխանել է լրագրողի այն հարցին՝ արդյոք առաջիկա ամիսներին Հայաստանը և Ադրբեջանը կկնքեն խաղաղության պայմանագիր և արդյոք այնտեղ ամրագրված կլինի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը:

«Ավելի տրամաբանական է այս հարցն ուղղել բանակցող կողմերին, այսինքն՝ Բաքվին ու Երևանին։ Հենց նրանք են սահմանում շփումների դինամիկան և որոշում ապագա խաղաղության պայմանագրի բովանդակությունը։ Ռուսաստանը, որը ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերություններ ունի և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ, հնարավոր ամեն աջակցություն ցուցաբերում է այս գործընթացին՝ այն ձևով և ծավալով, որով հետաքրքրված են մեր ադրբեջանցի և հայ ընկերները»,- ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 50%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    11 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: