ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լաչինի միջանցքը պետք է օգտագործվի միայն եռակողմ փաստաթղթում նշված նպատակներով. ՌԴ ԱԳՆ

ՌԴ խաղաղապահների դեմ ցանկացած հրապարակային հարձակում և սադրանք անընդունելի է և դիտարկվում է որպես կանխամտածված գործողություն, որը զգալի վնաս է հասցնում հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին։ Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` մեկնաբանելով Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան։
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը մտահոգություն է հայտնում, որ միջանցքի լիարժեք գործունեության վերականգնման գործում առաջընթաց չկա։ Զախարովայի խոսքով` ռուսական կողմը, մասնավորապես՝ խաղաղապահ զորախմբի ղեկավարությունը, շարունակում է հետևողական քայլեր ձեռնարկել այս իրավիճակի կարգավորման ուղղությամբ:
«Ընդգծում ենք, որ հենց ՌԴ խաղաղապահներն են առանցքային ներդրում ունենում իրենց տեղակայման գոտում անվտանգության ապահովման գործում, ինչը նշել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած գագաթնաժողովում»,– ասված է ՌԴ ԱԳՆ–ի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ։
ՌԴ արտգործնախարարությունը կոչ է անում Բաքվին և Երևանին խստորեն պահպանել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր դրույթները:
«Լաչինի միջանցքը պետք է օգտագործվի միայն սույն փաստաթղթում նշված նպատակների համար: Հուսով ենք, որ կողմերը համաձայնության կգան տարածաշրջանում հանքերի շահագործման հարցի շուրջ»,– նշել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը շեշտել է, որ Ռուսաստանը կողմ է տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանն ուղղված բարձր մակարդակի եռակողմ պայմանավորվածությունների լիարժեք իրականացմանը, սահմանազատմանը, խաղաղության պայմանագրի նախապատրաստմանը և երկու երկրների հասարակական գործիչների, փորձագետների և խորհրդարանականների միջև շփումների հաստատմանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 72%
    Քամի՝ 0 կմ/ժ
    13 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: