Հուսառատությամբ համախմբվենք ազգային ու պետական շահերի շուրջ. Գարեգին Բ-ի ուղերձը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Ամանորի առթիվ հանդես է եկել ուղերձով, որում ասվում է.
«Սիրելի բարեպաշտ ժողովուրդ ի Հայաստան, յԱրցախ և ի սփյուռս,
Նոր տարվա սեմին ենք մեր սպասումներով ու հույսերով, նաև անհանգիստ սրտով ու մտահոգություններով։ Անցնող տարին մեր ժողովրդի համար զերծ չեղավ տագնապներից, ունեցանք նոր զոհեր ու կորուստներ։ Հայրենիքը տակավին կանգնած է անվտանգային մարտահրավերների առջև․ թշնամական նշանառության տակ են մեր սահմաններն ու խաղաղ բնակավայրերը։ Արցախաբնակ Մեր զավակները աննկուն ոգով շարունակում են պայքարել հանուն իրենց անկախ կյանքի իրավունքի պաշտպանության՝ դիմագրավելով բազում նեղությունների՝ նաև Լաչինի ճանապարհի արգելափակումով պայմանավորված։
Այսպիսի դժվարին իրավիճակում մենք չենք կարողացել մեր ազգային ներուժով լիարժեք միաբանվել հայրենիքը զորացնելու և ծանր կացությունից դուրս բերելու համար։ Այսօր աշխարհն ալեկոծող աշխարհաքաղաքական սուր դիմակայությունները, որ տեղիք են տվել հոգևոր, սոցիալական և տնտեսական բազմազան խնդիրների, նույնպես իրենց անմիջական ներգործությունն են ունենում մեր տարածաշրջանում ծավալվող զարգացումների վրա։
Այդուհանդերձ, առ Աստված ապավինությամբ Ամանորի այս երեկո մենք բարեմաղթանքներ ենք ուղղում միմյանց։ Բարեմաղթանքներ՝ աշխարհի խաղաղության, մեր հայրենիքի՝ Հայաստանի և Արցախի ապահովության ու առաջընթաց կյանքի։ Մեր հոգում առավելաբար ակնկալիքներն են մեր կորուստների վերականգնման, հառնած խնդիրների հաղթահարման և ազգային մեր կյանքի նորոգության։
Սիրելիներ, քրիստոնյայի առաքելությունն է ապրել հույսով և լինել լավատես՝ համոզումով, որ, ինչպես ասում է առաքյալը, «հույսը երբեք չի ամաչեցնում» (Հռ. 5. 5)։ Պետությունները կործանվում են, ժողովուրդները անհետանում ոչ թե փորձությունների ծանրությունից, այլ հույսի սպառումից, ապագայի հանդեպ տեսլականի և այն կյանքի կոչելու վճռականության բացակայությունից:
Մեր ժողովրդի հարագնա երթը եղել է ու պիտի շարունակի մնալ Քրիստոսախարիսխ հավատքի, հույսի ու լավատեսության պատմություն: Այս վստահությամբ ապրենք ու գործենք՝ ամրորեն կառչած մեր ինքնությանը, մեր լինելիության անփոխարինելի գրավականներին՝ հայրենիքին, մեր լեզվին ու մեր հավատքին: Հեռու վանենք մեզանից վհատությունը, ապազգայնությունն ու անտարբերությունը և հուսառատությամբ համախմբվենք ազգային ու պետական շահերի շուրջ։ Գիտակցենք, որ այս է ուղին մեր վիրավոր հայրենիքի ապաքինման, Արցախի մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանության, հայրենիք-սփյուռք միասնականությամբ լուսավոր գալիքի երաշխավորման և ազգիս հարատևության։ Ուստի, առաքելական հորդորով «արթու՛ն լինենք և սիրո ու հավատի զրահները հագնենք և փրկության հույսի սաղավարտը դնենք» (Ա Թես. 5. 8-9):
Հայրապետիս աղոթքն է, որ Ամենակարողն Աստված խաղաղության մեջ պահի մեր հայրենիքը և անփորձանք՝ հայրենյաց պաշտպան մեր զինվորներին։ Տիրոջ օրհնությունն ու մխիթարությունն ենք հայցում ծանր կորուստներ կրած ընտանիքներին, ապաքինություն՝ վիրավորներին, շուտափույթ վերադարձ՝ գերեվարված ու անհայտ կորած մեր զավակներին։
Ամանորի սեմին միասնաբար հայցենք Ամենակալից, որ նոր տարում մեր ժողովրդին ի Հայաստան, յԱրցախ և ի սփյուռս պահպանի խաղաղ ու ապահով, սիրով միասնական ու շնորհի հայրենաշեն ու ազգաշահ իրագործումներ։ Թող Տերը մեր կյանքում առատացնի հույսը մեր հայրենիքի ու ազգի ապագայի հանդեպ։ Եվ թող Աստծո սերն ու շնորհները այսօր և միշտ ուղեկից լինեն մեզ և ամենքին:
Օրհնյալ, բարի նոր տարի»։
-
23:59
ՌԴ խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցությունները Լաչինի միջանցքով երթևեկության վերականգնման հարցով
-
23:19
Բլինքենի ծրագրված այցը Չինաստան հետաձգվել է օդապարիկի միջադեպի պատճառով
-
22:58
ԵՀ-ն հայտարարել է ԵՄ-ին անդամակցելու հարցում Ուկրաինայի պատրաստվածության ցածր մակարդակի մասին
-
22:02
ՀՀ ԱԳՆ-ն պարզաբանել է Վրաստան և ԱՄԷ Հայաստանի քաղաքացիների մուտքի հետ կապված հարցերը
-
21:12
Թուրքիան և Ադրբեջանը 2023-ին համատեղ 10-ից ավել զորավարժություն են նախատեսել
-
20:10
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել է Ջերմուկ քաղաք
-
19:45
2022թ․ Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ ռիսկային և ոչ կայուն
-
18:18
«Ճոճանակը» պատասխանում է այսօր դաշտում առկա մի շարք մանիպուլյացիների. Աննա Կարապետյան
-
17:59
ՆԱՏՕ-ի երկրները կարծում են, որ Ռուսաստանը չի կատարում «START»-ի պայմանները
-
17:28
ԵԱՏՀ-ն և ԱՊՀ Գործադիր կոմիտեն ստորագրել են փոխգործակցության խորացման միջոցառումների ծրագիր
-
17:23
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Սեբաստիան Մոլինեուսին
-
16:40
2022–ի արդյունքներով ԵԱՏՄ ընդհանուր ՀՆԱ–ն կկրճատվի շուրջ 1,9%–ով. ԵՏՀ–ի ներկայացուցիչ
-
16:34
ՌԴ-ն բանակցություններն «իր ձեռքը հավաքելու» փորձ է անում
-
16:31
Քննարկվել են hայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի120-ամյակին նվիրված միջոցառումները բարձր մակարդակով անցկացնելուն ուղղված հարցեր
-
16:27
Պեսկովը հերքել է լուրը, թե իբր ԱՄՆ-ն Ռուսաստանին խաղաղություն կնքելու դիմաց առաջարկել է Ուկրաինայի տարածքի 20 %-ը
-
16:25
Արցախում 5528 երեխա չի կարողանում մանկապարտեզ հաճախել՝ զրկվելով համապատասխան խնամք և սնունդ ստանալու հնարավորությունից
-
16:10
Թուրքիայի ՆԳ նախարարն ԱՄՆ դեսպանին հորդորել է «կեղտոտ ձեռքեը քաշել Թուրքիայից»
-
16:10
Եգիպտոսի նախագահի տարածաշրջանային այցը. ի՞նչ շահեր է հետապնդում Կահիրեն
-
15:20
Չնայած աշխարհաքաղաքական լարվածությանը, ԵԱՏՄ-ում փոխադարձ առևտուրը շարունակում է դրական դինամիկա դրսևորել. Փաշինյան
-
15:15
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
օրվա
շաբաթվա
ամսվա
-
19:09
SOS - ԱՐՑԱԽ․ Հրատապ գործողությունների ծրագիր
-
14:30
Պեսկովը կասկածի տակ է դրել Անկարայի կողմից Կիևին կասետային զինամթերքի մատակարարման մասին լուրերի հավաստիությունը
-
15:02
Հայաստանի մերժումից հետո ՀԱՊԿ-ը զորավարժություն կանցկացնի այլ երկրում
-
21:08
ԵՄ-ն ապացույցներ չունի, որ Իրանը Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ է մատակարարում
-
10:48
Թող Ամենակալի օգնականությամբ մեր տարածաշրջանը վերագտնի իր խաղաղությունը և միջազգային հանրության կողմից ճանաչվի Արցախի մեր ժողովրդի՝ հայրենի հողում ապահով, ազատ ու անկախ ապրելու իրավունքը․ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս
-
18:11
Երևանը ներառվել է աշխարհի ամենաանվտանգ քաղաքների թոփ 20-ում. Numbeo
-
19:37
ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կարգավորումը չպետք է ԵՄ-ի և ՌԴ-ի միջև մրցակցության պատանդ դառնա․ ԵՄ ներկայացուցիչ
-
09:27
Կոչ ենք անում անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքի հասանելիությունը․ ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ
-
13:58
Կրակոցներ իրանա-ադրբեջանական սահմանին. վիրավոր կա
-
18:30
Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները երկու երկրներ կկարողանան այցելել նաև ID քարտերով. Փաշինյանի ելույթը
Խոնավություն՝ 68%
Քամի՝ 0 կմ/ժ