ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

44-օրյա պատերազմի գործերով 300-ից ավելի ահաբեկիչներ են նույնականացվել. ՀՀ ՔԿ նախագահ

44-օրյա պատերազմի ընթացքում առնվազն 12 ահաբեկչական խմբավորումների անդամ 4000–ից ավելի անձանց վերաբերյալ փաստական տվյալներ են ձեռք բերվել։ Նրանցից շուրջ 300 ահաբեկիչներ նույնականացվել են։ Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։
Նրա խոսքով` մեծ մասի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան։
«Այդ քրգործերի արդյունքում այն անձանց վերաբերյալ, որոնց արարքները հիմնավորվում են, միջազգային հետախուզում է հայտարարվում այն տրամաբանությամբ, որ հնարավորության դեպքում նրանք Հայաստանում կամ այլ երկրում կկանգնեն դատարանի առաջ»,– ասաց ՔԿ նախագահը։
Նա շեշտեց, որ հիմնավորվել են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից կատարված բազմաթիվ հանցագործություններ ինչպես մարդկության դեմ ուղղված, այնպես էլ ագրեսիվ պատերազմ հրահրելու, վարելու, չթույլատրված զինատեսակներ կիրառելու, գերիներին խոշտանգելու, գերեվարված անձանց սպանելու, դիակների նկատմամբ անարգանք դրսևորելու վերաբերյալ։
Քյարամյանը հայտնեց, որ բոլոր հանգամանքները փաստագրվել, հիմնավորվել են և նաև օգտագործվում են միջազգային հարթակներում։
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ կատարելու առթիվ քրգործեր են հարուցվել ինչպես Արցախյան 44-օրյա պատերազմին վերաբերող, այնպես էլ հետագայում 2021 թ. մայիսի, նոյեմբերի ներխուժումներով պայմանավորված, 2022թ. սեպտեմբերյան դեպքերով, քրեական վարույթներ կան նաև Հին թաղեր–Խծաբերդի դեպքերով պայմանավորված։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    19 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: