ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը դեմ է Ռուսաստանին կազմակերպությունից դուրս թողնելուն

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը չի աջակցում Ռուսաստանին կազմակերպությունից դուրս թողնելու գաղափարին, մինչդեռ Ուկրաինան պնդում է Դ-ի բացառումը կառույցից, գրում է kommersant.ru-ը:

«Կարծում եմ, որ այսօրվա տեսանկյունից ելնելով, իմաստ ունի, որ Ռուսաստանը շարունակի մնալ ԵԱՀԿ-ի անդամ»,- ասել է Շմիդը Welt թերթին տված հարցազրույցում:

Նա կարծում է, որ նույն սեղանի շուրջ լինելը չի նշանակում «փոխանակվել դիվանագիտական քաղաքավարությամբ»։

«Մի օր մենք նորից կապի ուղիների կարիք կունենանք»,- պարզաբանել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը։

Նոյեմբերին կայացել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի  նիստը, որին չեն մասնակցել Ռուսաստանի Դաշնության պատվիրակները. կազմակերպիչները նրանց վիզա չեն տվել։ Ռուս խորհրդարանականներն ասել են, որ ԵԱՀԿ-ն «վախենում է բանավեճի ընթացքում անհարմար ելույթներից»։ Ուկրաինական պատվիրակությունը խոստացել է բոյկոտել ԵԱՀԿ ԽՎ-ն այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը դուրս չի մնացել կառույցից։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: