ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ ԱԺ խորհուրդը «Հայաստան» խմբակցության 22 պատգամավորի լիազորություները դադարեցնելու հարցով կդիմի ՍԴ

ՀՀ Ազգային ժողովի խորհուրդը «Հայաստան» խմբակցության 22 պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով նախատեսում է դիմել Սահմանադրական դատարան:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովի կայքում հրապարակվել են ՀՀ ԱԺ խորհրդի համապատասխան որոշումների նախագծերը, որոնք նախատեսվում է ընդունել հունվարի 13-ին:

Ըստ հայտարարության՝ Ազգային ժողովի խորհուրդը նախատեսում է դիմել Սահմանադրական դատարան՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Իշխան Սաղաթելյանի, Աննա Գրիգորյանի, Արմեն Ռուստամյանի, Սեյրան Օհանյանի, Էլինար Վարդանյանի, Արծվիկ Մինասյանի, Արգիշտի Գևորգյանի, Գեղամ Մանուկյանի, Քրիստինե Վարդանյանի, Աղվան Վարդանյանի, Ագնեսա Խամոյանի, Անդրանիկ Թևանյանի, Աշոտ Սիմոնյանի, Արմեն Չարչյանի, Ասպրամ Կրպեյանի, Արմենուհի Կյուրեղյանի, Թադևոս Ավետիսյանի, Արթուր Սարգսյանի, Արթուր Խաչատրյանի, Արեգնազ Մանուկյանի, Գեղամ Նազարյանի, Զեմֆիրա Միրզոևայի  լիազորությունները դադարեցնելու հարցով։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: