ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ը և Ճապոնիան հայտարարել են անվտանգության ոլորտում համագործակցությունն ակտիվացնելու մասին

ԱՄՆ-ը և Ճապոնիան, Չինաստանի հետ կապված ընդհանուր մտավախությունների ֆոնին, հայտարարել են անվտանգության ոլորտում համագործակցությունն ակտիվացնելու մասին, իսկ Վաշինգտոնը վճռական աջակցություն է հայտնել ռազմական հզորությունն ավելացնելու գաղափարին, որի մասին Տոկիոն հայտարարել էր անցած շաբաթ, NEWS.am-ի հաղորդմամբ տեղեկացրել է «Голос Америки»-ն։

«Մենք համաձայն ենք, որ Չինաստանը մեծագույն ընդհանուր ռազմավարական խնդիր է, որին բախվել ենք մենք, մեր դաշնակիցները և գործընկերները»,- ասել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այն բանից հետո, երբ ինքը և պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Վաշինգտոնում հանդիպել են իրենց ճապոնացի գործընկերների հետ։

Նույն մամուլի ասուլիսում Օսթինը հայտարարել է Ճապոնիայում լրացուցիչ ծովային հետևակային գունդ ստեղծելու պանների մասին։

Բլինքենը տեղեկացրել է, որ երկու կողմերը պայմանավորվել են ընդլայնել ընդհանուր տիեզերական պաշտպանության իրենց պայմանագրի գործողությունը։

Օսթինը հինգշաբթի Պենտագոնում նորից կհանդիպի Ճապոնիայի պաշտպանության նախարար Յասուկաձու Խամադայի հետ, դրանից հետո՝ ուրբաթ, տեղի կունենա նախագահ Ջո Բայդենի և Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի հանդիպումը։

Համաձայնագիրը կնքվել է այն բանից հետո, երբ Ճապոնիան անցած ամիս հայտարարեց իր ռազմական հզորությունը մեծացնելու մասին։

Հնգամյա պլանը կկրկնապատկի (ՀՆԱ 2 տոկոս) պաշտպանական ծախսերը։ Ճապոնիան կգնի հրթիռներ, որոնք կարող են խոցել ծովային և ցամաքային թիրախները  1 000 կիլոմետր հեռավորությունից։

Պատասխանելով ճապոնական բարեփոխումների մասին հարցին՝ Բլինքենն ասել է. «Ամերիկյան հականավային հրթիռները Ճապոնիայում կլինեն սպառազինության տեսքով՝ 2 000 հոգանոց ծովային հետևակ գնդի կազմում, որը կկենտրոնանա հետախուզության, հաղորդակցությունների մոնիթորինգի և ապահովման հարցերում»։ Այս մասին գործակալությանն ասել են ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչները։ Այս տեղակայումը կավարտվի 2025թ.։

Պաշտոնական անձինք ավելացրել են, որ այս տարվա գարնանը ԱՄՆ բանակի հատուկ վաշտ՝ մոտ 300 զինվոր և սպա, կտեղակայվի։ Կտրամադրվի 13 նավ՝ ամերիկյան և ճապոնական զորքերն ու տեխնիկան տեղ հասցնելուն օգնելու համար, ինչը թույլ կտա արագ կատարել ուժերի և միջոցների տեղակայման առաջադրանքները։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 50%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    10 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: