ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայտնի է Վախթանգ Կիկաբիձեի մահվան պատճառը

© РИА Новости / Екатерина Чеснокова

Վրացի ու խորհրդային դերասան Վախթանգ Կիկաբիձեն մահացել է երկարատև հիվանդությունից հետո: ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում նշել է նրա պրոդյուսեր Ռատի Աբզիանիձեն։

Նրա խոսքով՝ արտիստն արդեն երկար ժամանակ առողջական խնդիրներ ուներ։

Կիկաբիձեի մտերիմ ընկերուհի Նանա Կելափտրիշվիլին MK.RU պարբերականի հետ խոսել է դերասանի կյանքի վերջին ժամերի մասին, նշելով, որ նա մահացել է վերակենդանացման բաժանմունքում։

«Վախթանգը վերջին տասը տարում դիալիզ էր անցնում։ Ըստ երևույթին, նրա օրգանիզմի ռեսուրսները վերջնականապես սպառվել են։ Նա մահացել է վերակենդանացման բաժանմունքում։ Բժիշկներն հնարավոր ամեն ինչ արել են ։ Բայց նա մահացել է», — ասել է նա։

Կելափտրիշվիլին խոստովանել է, որ հանգուցյալ դերասանի մտերիմների վիճակը հնարավոր չէ բառերով փոխանցել։

Նախնական տեղեկություններով՝ քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 19-ին, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան։ 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: