ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ցավակցել է 15 հայ զինծառայողի մահվան կապակցությամբ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը թելեգրամյան ալիքում ցավակցություն է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հունվարի 19-ի գիշերը հրդեհի հետևանքով 15 հայ զինծառայողի ողբերգական մահվան կապակցությամբ։

«Հարգելի Նիկոլ Վովաևիչ,

ՀԱՊԿ քարտուղարության և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում հունվարի 19-ի գիշերը Գեղարքունիքի մարզում զորամասերից մեկում տեղի ունեցած հրդեհի հետևանքով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի 15 զինծառայողի մահվան կապակցությամբ։ 

Խոր վշտով ստացանք զինծառայողների ողբերգական մահվան լուրը: Մենք կիսում ենք զոհվածների ընտանիքների, հարազատների և ընկերների հետ անդառնալի կորստի դառնությունը և աջակցության խոսքեր ենք փոխանցում նրանց համար այս դժվարին պահին», - նշել է Թասմաղամբետովը։

Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմանում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով կան զոհեր և վիրավորներ: Նախնական տվյալներով՝ հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:

Կառավարության նիստին Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հայտնել է, որ Գեղարքունիքում N զորամասի հրդեհի վերաբերյալ կա նախնական վարկած առ այն, որ հրդեհը բռնկվել է ջեռուցման հետ կապված հարցում անվտանգության կանոնների խախտման պատճառով։

Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Ազատ գյուղում տեղակայված շինության ներսում վառարանը ավտոբենզինով վառելու ընթացքում հրդեհ է բռնկվել։  կայազորային հոսպիտալ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 32%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    10 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: