ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

2-րդ բանակային կորպուսի հրամանատար է նշանակվել Գարեգին Պողոսյանը

Նախագահ Վահագն Խաչատուրյանը  հրամանագիր է ստորագրել, որով Գարեգին Պողոսյանին նշանակվել է 2-րդ բանակային կորպուսի հրամանատար:

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Գարեգին ՊՈՂՈՍՅԱՆԻՆ նշանակել 2-րդ բանակային կորպուսի հրամանատար»,- նշված է հրամանագրում։ 

Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած ողբերգական հրդեհից հետո, որի հետևանքով 15 զինծառայող էր մահացել, 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից ազատվել էր Վահրամ Գրիգորյանը։ 

Նշենք, որ 2020 թվականին Գարեգին Պողոսյանին շնորհվել է Հայաստանի ազգայի հերոսի կոչում։ Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտակայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի հրամանատար, գնդապետ Գարեգին Պողոսյանը պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով, հայտնում է Panorama։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    10 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: