Պենտագոնը հայտարարել է Ուկրաինային 2,5 մլրդ դոլարի օգնության հերթական փաթեթի մասին
Պենտագոնը հայտարարել է Ուկրաինային 2,5 մլրդ դոլարի օգնության հերթական փաթեթի մասին։ Դրա մեջ են մտնում հարյուրավոր զրահամեքենաներ և հետևակի մարտական մեքնենաներ, Ուկրաինայի համար կենսականորեն կարևոր ՀՕՊ միջոցներ և այլ զինատեսակներ, նշվել է Պենտագոնի մամուլի հաղորդագրությունում, հայտնում է NEWS.am-ը:
Ինչպես նշել են պաշտպանության նախարարությունում, Ուկրաինան այս անգամ կստանա զինամթերքներ NASAMS զենիթահրթիռային համալիրների համար, ութ «Ավենջեր ԶՀՀ, 59 «Բրեդլի» հետևակի մարտական մեքենա՝ 590 TOW հակատանկային հրթիռներով և 25 միլիմետր տրամաչափի 295 000 ական, 90 «Սթրայքեր» զրահագնաց՝ 20 ականազերծիչներով, 53 զրահագնաց՝ ականներից և պաշարումներից պաշտպանությամբ (MRAP) և 350 գերշարժուն բազմաթիրախային անվավոր տրանսպորտային միջոցներ (HMMWV), տեղեկացրել է «Голос Америки»-ն։
Բացի այդ, օգնության փաթեթի մեջ ներառված են 20 000 հատ 155 միլիմետրանոց հրետանային ականներ, 600 գերճշգրիտ 155 միլիմետրանոց հրետանային ականներ, 95 000 հատ 105 միլիմետրանոց հրետանային ականներ, զինամթերքներ HIMARS գերշարժուն հրետանային հրթիռային համակարգերի համար, HARM հրթիռներ, 2 000 հատ հակատանկային հրթիռներ, ավելի քան 3 մլն փամփուշտ հրազենի համար, պայթուցիկ սարքավորում խոչընդոտները վերացնելու համար, «Քլեյմոր» հակահետևակային զինամթերքներ, գիշերային տեսանելիության սարքեր, պահեստամասեր և դաշտային այլ սարքավորումներ։
59 «Բրեդլի» մարտական մեքենաներ են ներառված այս փաթեթում՝ ի լրումն հունվարի 6-ին փոխանցված 50 մեքենաների և 90 հատ «Սթրայքեր»-ների, որոնք զրահատեխնիկայով կապահովեն Ուկրաինայի ԶՈւ-ի երկու բրիգադի։
Միացյալ Նահանգներն ընդհանուր առմամբ Ուկրաինային որպես օգնություն հատկացրել է 27,4 մլրդ դոլար։ Ավելի քան 26,7 դոլարը հատկացվել է ռուսական ագրեսիայի սկզբում, որն սկսվել է անցած տարվա փետրվարի 24-ին։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 41%
Քամի՝ 1,54 կմ/ժ