ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թասմագամբետովն ու Պատրուշևը քննարկել են ՀԱՊԿ սահմանների երկայնքով տիրող իրավիճակը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը հանդիպել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀԱՊԿ-ի մամուլի ծառայությունից:

Նշվում է, որ ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարը շնորհավորել է Թասմագամբետովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելու առթիվ և պատրաստակամություն է հայտնել աջակցել առաջադրանքների իրականացման հարցում, որոնք ծառացած են ՀԱՊԿ քարտուղարության առջև:  

Կողմերը քննարկել են մի շարք միջազգային հարցեր, մտքեր են փոխանակել ՀԱՊԿ սահմանների երկայնքով ստեղծված իրավիճակի մասին: Ուշադրություն է դարձվել ՀԱՊԿ-ի հեղինակության բարձրացմանը և Կազմակերպության համագործակցությանը միջազգային այլ կազմակերպությունների հետ:

Կողմերը մեծ ուշադրություն են հատկացրել այն որոշումների իրականացմանը, որոնք կայացվել են ՀԱՊԿ անդամ պետությունների կողմից 2022 թվականին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 87%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    9 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: